ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական ինչ վտանգավոր խնդիրների ախտանշան կարող է լինել բերանի խոռոչի չորությունը

ՖՈՏՈ

Բերանի խոռոչում չորության զգացողությունը, որը պայմանավորված չէ բավարար քանակությամբ ջուր չօգտագործելու, սննդակարգի առանձնահատկությունների կամ խումարի հետ, կարող է պայմանավորված լինել որոշակի հիվանդություններով, այդ թվում նաև բավական վտանգավոր խանգարումներով։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, այս ախտանշանը հաճախ ասոցացվում է շաքարային դիաբետի հետ։ Այս դեպքում օրգանիզմը փորձում է ազատվել արյան մեջ պարունակվող ավելորդ շաքարից առատ միզազատության միջոցով, ինչն էլ հանգեցնում է մշտական ծարավի զգացման ու բերանի խոռոչում չորության զգացողության առաջացման։ Սակայն շաքարային դիաբետը միակ հիվանդությունը չէ, որը կարող է դրսևորվել այս տհաճ ախտանշանով։

Ռեսպիրատոր (շնչառական) վարակներ

Սուր շնչառական վիրուսային վարակները հաճախ ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման ու դառնում լորձաթաղանթների չորացման։ Այս դեպքում խնդիրն էլ ավելի է վատթարանում բերանըմպանի բորբոքման դեպքում։

Երիկամների հիվանդություններ

Այս հիվանդություններն ուղեկցվում են օրգանների գործառույթների խանգարմամբ, ինչի հետևանքով դրանք չեն կարողանում պահպանել ջրի և աղի բալանսը։ Այլ կերպ ասած՝ջուրը չի մնում օրգանիզմում, ինչն իր ազդեցությունն է ունենում բերանի խոռոչի վրա։

Աուտոիմունային հիվանդություններ

Բերանի խոռոչի չորության պատճառ կարող են դառնալ նաև ռևմատոիդ արթրիտը, վահանագեղձի հիվանդությունները (թիրեոտոքսիկոզ), գայլախտը և աուտոիմունային այլ հիվանդությունները, որոնց դեպքում իմունային համակարգը հարձակվում է օրգանիզմի առողջ բջիջների վրա։

Աղեստամոքսային տրակտի խանգարումներ

Աղեստամոքսային տրակտի խանգարումները նույնպես կարող են դրսևորվել բերանի խոռոչի չորությամբ։ Այս դեպքում խնդրի մասին է հուշում նաև տհաճ, դառը կամ թթու համի առկայությունը։

Այլ վտանգավոր հիվանդություններ

Գոյություն ունեն նաև այլ վտանգավոր խանգարումներ, որոնք դրսևորվում են բերանի խոռոչի հյուսվածքների չորությամբ։ Դրանց շարքին են դասվում ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը, երկաթ պակասորդային սակավարյունությունը (անեմիա), Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, ռևմատոիդ արթրիտը և այլն։ Ավելին՝ այս տհաճ ախտանշանը կարող է գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին հուշող նախանշան լինել, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular