ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դիրքորոշման ակնթարթային փոփոխությունը՝ որպես հարկադրված քայլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարակ Օբամայի նախագահության վերջին տարիներին Հայաստանում ԱՄՆ-ի աննախադեպ ակտիվությունը հանգեցրել է 2018 թվականի հեղափոխությանը, ինչի արդյունքում իշխանության է եկել լրագրող Նիկոլ Փաշինյանը: «The Moscow Post»-ում հրապարակված «Сеть агентов Сороса в Армении» հոդվածի հեղինակը Վալենտինա Իվցովան է:

Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեզ կապում են բազմադարյա եղբայրական հարաբերություններ: Բայց այս ողջ փառահեղ անցյալը և դաշնակցային հարաբերությունները խոչընդոտ չեն դարձել ստանդարտ «թավշյա հեղափոխության փաթեթի» իրագործմանը, որը նախկինում իրագործվել է Վրաստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում:

Իվցովան հիշեցնում է, որ հայկական ԶԼՄ-ները նշել են՝ հանրապետությունում ամերիկացիների կողմից գործակալների ցանցի ընդլայնման համար նրանց օգնում են մի շարք տեղական հասարակական կազմակերպություններ, որոնցից գլխավորը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ն է, պարզ ասած՝ Սորոսի հիմնադրամը: Վերջերս «Russia Today»-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սկանդալ էր սկսվել, որի գլխավոր թեման դարձել էր Հայաստանում տխրահռչակ Սորոսի գործունեությունը:

Սիմոնյանը նշել էր.

- Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական հասարակական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում երիտասարդությանը սովորեցնում են՝ ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի ցատկահարթակ:

«РБК»-ի հետ հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ տվյալ կազմակերպությունները ստեղծված են եղել դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարության ժամանակ, ում Ռուսաստանը վստահում էր: Այս առիթով նա ասել էր.

- Ռուսաստանի դեմ թշնամական համարվող ՀԿ-ները Հայաստանում գործում են նախագահների կառավարության ժամանակից ի վեր, ում հավատարմությանը Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում:

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել.

- Հարցը հենց Սորոսում չէ, այն հասարակ հասկացություն է դարձել: Բայց ես տեսնում եմ՝ ինչ է կատարվում այստեղ. երիտասարդ սերնդին արժեքների պարտադրում, որոնցից արմատախիլ է արվում այն բաղադրիչը, որը հանդիսանում է մեր ինքնության առանձնահատկությունը՝ ընտանիքը, հավատը: Դաշնակիցների հավերժության կամ ոչ հավերժ լինելու, որոշ երկրներին դիվականացնելու մասին խոսակցություններ կան: Եթե նախկինում դա արվում էր մարգինալ, հասարակական կազմակերպությունների մակարդակում, այժմ այս ողջ կազմը լցվել է իշխանության մեջ: Ես, անգամ, չգիտեի, որ Հայաստանում Սորոսի գրասենյակ կա: Նրանք՝ ոչ մի գործընթացի վրա չազդող մարգինալ կազմակերպություն էին, իսկ այժմ նրանք շատ են ակտիվացել: Ես զարմացա, որ նրանք վերջին տարիներին այդքան ուժեղացել են:

Եթե իր վարչապետության սկզբնական շրջանում Փաշինյանն անվտանգության ոլորտում բարձր պաշտոնների է նշանակել նախկին իշխանության ներկայացուցիչներին, իսկ իր թիմին ավելի շատ սոցիալ-տնտեսական բլոկ է տարել, ապա 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից և իր դիրքերի ամրացումից հետո «իր հետ քայլող» սորոսականների նշանակումը ձեռք է բերել լայնամասշտաբ բնույթ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվիստների և լրատվամիջոցների աշխատակիցների հենց այս խմբերն են հանդիսացել Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև հակառուսական ակցիաների կազմակերպիչները: Հենց նրանք են ԱՄՆ-ում և Եվրոպայում ստացել «թավշյա» հեղափոխականների հմտությունները, որոնք կիրառվել են 2018 թվականի հեղափոխության շրջանում:

Լրագրողը հիշեցնում է, որ այդ բոլոր խմբերը, ինչպես նաև ինքը՝ Փաշինյանը, հանդես էին գալիս Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու օգտին: Իշխանության գալուց հետո ինտեգրացիոն միությունների նկատմամբ Փաշինյանի դիրքորոշման ակնթարթային փոփոխությունը դիտվում է որպես հարկադրված քայլ մի երկրի, որը շրջապատված է անբարյացկամներով և որի միակ հովանավորը Ռուսաստանն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular