ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջապես, պարզ կդառնա, Խունդկարյանը կդառնա՞ ՍԴ նախագահ, թե՞ ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՍԴ նախագահի միակ թեկնածու Խունդկարյանին, պատասխանել է, որ իր վերաբերմունքը ցույց կտա քվեարկությամբ, որը լինելու է գաղտնի:

Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե՝ ՍԴ նախագահի ընտրության հարցում հնարավոր է պայմանավորվածություն լինի, Շաթիրյանն ասել է.

«ՍԴ յուրաքանչյուր դատավոր ազատ է արտահայտել իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Ես այդպիսի տպավորություն չունեմ»:

Շաթիրյանը նշել է նաև, որ ՍԴ նախագահի թեկնածուի հարցում ունի իր ձևավորված դիրքորոշումը, բայց այդպես էլ չի ցանկացել թեկնածուի ընտրությունից առաջ  որևէ մեկին թիրախավորել կամ փակագծեր բացել:

 

Մարինա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular