ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի սուրհանդակների գաղտնի բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախագահ Իլհամ Ալիևը՝ օբստրուկցիայի և զայրացած քննադատության ենթարկելով հայկական կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ իրենց՝ դե ֆակտո խափանել է բանակցային գործընթացը, անդրադարձել է երկու առաջնորդների միջև կուլիսային խոսակցությունների սենսացիոն մանրամասներին:

Ըստ հրապարակման՝ Ի. Ալիևը հայտարարել է, որ իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետը սկսել է հուսադրող ազդանշաններ ուղարկել ադրբեջանական կողմին:

Ադրբեջանական haqqin.az-ի խմբագրությունը որոշել է մի փոքր բացել՝ Փաշինյանի սուրհանդակի միջոցով, երկու առաջնորդների գաղտնի բանակցությունների վարագույրը: Հոդվածի հեղինակը Էյնուլա Ֆատուլարն է:

Ըստ ադրբեջանական կողմի՝ 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ գունավոր հեղափոխության առաջնորդ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, նրա գլխավոր համախոհներից մեկը և հեղափոխության հիմնական լոկոմոտիվի՝ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի համահիմնադիր Արսեն Խառատյանն ուղիղ բանակցություններ  սկսելու առաջարկով դիմել է Ադրբեջանի կառավարության աղբյուրներին:

Այդ ժամանակ Ա. Խառատյանը հասցրել էր հեռանալ արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնից և Թբիլիսիում հիմնավորվել էր՝ որպես Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների ղեկավար և եվրոպական երկրներից մեկի տարածքում ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Ա. Խառատյանը Ն. Փաշինյանի անունից փոխանցել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետագա բանակցությունների համար հիմք է ընդունում 90-ական թվականների վերջին Տեր-Պետրոսյանի կառավարության կողմից ընդունված փուլային կարգավորման ծրագիրը, որը տապալել է Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ա. Խառատյանի կողմից ներկայացված «տարածքի դիմաց խաղաղության մոդելի» համաձայն՝ խոսքը Ղարաբաղի երեք շրջանների, ապա Սերժ Սարգսյանի կառավարության կողմից հաստատված՝ «մադրիդյան սկզբունքներով» ընդունված ևս երկու շրջանների մասին է եղել: Փաշինյանն ուղիղ բանակցությունների հնարավորությունը դիտարկել է որպես առանց միջնորդների, մասնավորապես՝ առանց Ռուսաստանի երկխոսելու հնարավորություն:

Ըստ հրապարակման՝ Ա. Խառատյանը հավաստիացրել է, թե Փաշինյանը համոզված է, որ եթե Ռուսաստանի ԱԳՆ-ին բանակցային գործընթացից կարողանա օտարել, ապա հնարավոր կլինի նաև  տարածաշրջանում Կրեմլի ազդեցությունը սահմանափակել, քանի որ Հայաստանի նոր կառավարության ռազմավարական խնդիրը Հայաստանի ներսում, ներքաղաքական գործընթացներում Ռուսաստանի ազդեցության և դերի թուլացումն է լինելու:

Ադրբեջանական մամուլի հրապարակման մեջ ասվում է նաև, որ Ա. Խառատյանը նշել է, թե Փաշինյանն ապագայի համար երաշխավորել է, որ Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու դիմաց կարող է դիտարկել նաև ևս երկու շրջանների՝ Քելբաջարի և Լաչինի հարցը:

Եվրոպական երկրներից մեկի տարածքում երկրորդ հանդիպման ժամանակ Ա. Խառատյանը հաղորդել է Փաշինյանի՝ դատական գործ հարուցելու և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալելու ծրագրերի մասին: Քաղաքական նախաբեմից հեղափոխական իշխանության հիմնական հակառակորդներին՝ Սարգսյանին և Քոչարյանին հեռացնելուց հետո, նոր իշխանության ամրապնդման ճանապարհին գլխավոր խոչընդոտը, ըստ Ա. Խառատյանի՝ դիտարկվել է Յ. Խաչատուրովի անձը: Ըստ հրապարակման, ասվում է, թե՝ Փաշինյանն ադրբեջանական կողմին խնդրել է սպասել և թուլ տալ` կարգավորել երկրի ներքին գործերը:

Հոդվածում ասվում է նաև, թե՝ երկրորդ հանդիպումից հետո Ա. Խառատյանը հաղորդել է, որ Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը որոշ չափով բարդացրել է հայ-ռուսական փոխհարաբերությունները, ինչը հանգեցրել է Կրեմլի կողմից քաղաքական ճնշումներին: Ավելին, Խառատյանի տեղեկացման համաձայն՝ իրավիճակը սրվել է հայ-ադրբեջանական գաղտնի բանակցությունների մասին տեղեկատվական արտահոսքի պատճառով, որի պատճառով անվստահություն է առաջացել ռուսական կողմի մոտ և ռուսական հատուկ ծառայությունները որոշել են համացանցում տեղադրել Ն. Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:

Ըստ հրապարակման Ն. Փաշինյանը տեղեկատվական արտահոսքի մեջ կասկածել է Ա. Վանեցյանին՝ չնայած, որ ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ Ա. Խառատյանը վարկած է առաջ քաշել, թե՝ տեղեկությունը կարող էին ռուսական հատուկ ծառայություններին փոխանցած լինել Հայաստանի վարչապետի մերձակա շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները: Հոդվածում ասվում է նաև, որ գաղտնի բանակցությունների մասին իմացել են նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular