ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացի բժշկի կարծիքով մարդիկ զանգվածաբար մահանում են ոչ թե COVID-19-ից, այլ՝ ԱՀԿ-ի «թերապիայից»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«RT Deutsch»-ի հետ հարցազրույցում բժիշկ Կլաուս Կյոնլայնը հայտարարել է, որ COVID-19-ը մարդասպան վիրուս չէ: Մարդիկ սխալ թերապիայից են մահանում և այն որպես այդպիսին ներկայացնելը՝ անհիմն է: Ու թեև գերմանացի բժիշկը չի նվազեցնում վիրուսի վտանգը, սակայն այն դիտարկում է սխալ թերապևտիկ մոտեցման տեսանկյունից:

2020 թվականի ապրիլին ԱՀԿ-ն սկսել է հիդրօքսիքլորոքինի չափազանց բարձր դոզա օգտագործելով՝ 3-4 խոշոր հետազոտություններ անցկացնել ամբողջ աշխարհում: Պատրաստուկը փոքր չափաքանակներով թունավոր չէ:

ԱՀԿ-ի հետազոտողները սկզբնական դոզան սահմանել են 2,4 գրամ, այնուհետև 10 օրվա ընթացքում՝ օրական 800-ական մգ: Այսինքն՝ 10 օր անց հիվանդները մոտ 10 գրամ հիդրօքսիքլորոքին են ընդունել: Սա պրեպարատի թունավոր դիապազոն է, ինչը կարելի է կարդալ դրա փաթեթավորման վրա կամ՝ թունաբանության ցանկացած դասագրքում:

Գիտնականի կարծիքով՝ տեղին կլիներ օրական 400 միլիգրամը. սա սովորական չափաքանակն է: ԱՀԿ-ի նշված հետազոտության համար պատասխանատու ոմն պրոֆեսոր Լաունդրին նշել է, որ նման մեծ դոզան հիմնված է ծանր փորլուծություն առաջացնող ամեոբիկ դիզենտերիայի բուժման վրա: Մեկ այլ պրոֆեսոր ասել է, որ իրենք երբեք դիզենտերիան հիդրոքսիքլորոքինով չեն բուժել, այն բուժել են հիդրոքսիքինոլինով, որն այլ դեղամիջոց է: Նա հայտարարել է, որ այդ մարդն ամեն ինչ խառնել է և՝ որ նա վտանգավոր է:

Ըստ բժշկի՝ COVID-ի ժամանակ հիդրոքսիքլորոքինի օգտագործումը ոչ մի իմաստ չունի, քանի որ այն իմունունիտետը ճնշող պրեպարատ է.

- Փոքր չափաբաժիններով շատ բան չի պատահի, բայց այստեղ շատ նուրբ սահման կա: Պրեպարատը կուտակվում է օրգանիզմում և շատ արագ դուրս չի գալիս, որքան արագ մտնում է: Եվ սա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Թունաբաններն ինձ ասում են, որ հիդրոքսիքլորոքինը փորոքների ֆիբրիլյացիա է առաջացնում,- ասել է բժիշկը:

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել է, որ COVID-ը սարսափելի վիրուս է, որի դեմ մարդու մոտ իմունային համակարգ չի : ձևավորվումԴա ճիշտ չէ, պնդում է բժիշկը և ընդգծում, որ այժմ կան անթիվ մարդիկ, ում թեստը դրական է եղել, բայց հիվանդության ախտանշաններ չեն եղել, կամ՝ ունեցել են հիվանդության թեթև ախտանշաններ և շատ հազվադեպ՝ թոքաբորբ, որը կարող է ցանկացած վիրուսային վարակի ժամանակ առաջանալ:

Այնպես որ, սա նորություն չէ, համոզված է գերմանացի բժիշկը և հանգում այն եզրակացության, որ մարդիկ մահանում են ոչ թե COVID-19-ից, այլ՝ ԱՀԿ-ի «թերապիայից»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular