ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբլու փոխարժեքը սրընթաց նվազել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, Մոսկվայի բորսայում առքուվաճառքի ընթացքում ռուբլու կուրսը դոլարի համեմատ սրընթաց նվազել է՝ հասնելով նվազագույնի: Այս մասին հաղորդել է Lenta-ն՝ հղում անելով բորսայի կայքին:

Մոսկվայի ժամանակով 14:00 դրությամբ ամերիկյան արժույթը վաճառվել է 77,75 ռուբլով: Եվրոն հասել է 90,51 ռուբլու, ինչը 2016 թվականից սկսած՝ (երբ այն 91 ռուբլի էր) նվազման առավելագույն ցուցանիշն է:

Հիմնական ռուսական ինդեքսները՝ Մոսկվայի բորսան և РТС-ը, համապատասխանաբար նվազել են 1,5 % և 2%-ով: Նման դինամիկան դիտվում է նավթային արժեքի թուլացման ֆոնին: Brent տեսակն իջել է՝ 1 բարելի դիմաց հասնելով 41,55 դոլարի, իսկ WTI տեսակը՝ 40 դոլարից պակաս՝ 39,8 դոլարի:

Ըստ փորձագետների՝ ռուբլու վրա հիմնական ճնշումը գործադրում են Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, ինչը, փաստորեն, երկրին սպառնում է նոր պատժամիջոցներով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular