ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջինսերի լայն ծալվածքը 2020 թվականին նորաձև է դարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2020 թվականին ջինսերի մեծ ծալվածքը նորաձև է դարձել: Համապատասխան կադրերը հայտնվել են ինչպես սոցցանցերում, այնպես էլ տարբեր ապրանքանիշերի կայքերում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն հայտնիները զանգվածաբար սկսել են նկարագրված հագուստով լուսանկարներ հրապարակել: Որոշ աստղեր հասարակության մեջ հայտնվել են տարբեր մոդելների ջինսերով՝ դրանց ստորին մասը ծալելով կամ ընտրելով պատրաստի լայն ծալվածքներով տաբատներ:

Օրինակ՝ նորաձև գերմանացի բլոգեր Լեոնի Հաննեն Փարիզի նորաձևության շաբաթում պապարացցիների կողմից լուսանկարվել է բարձր վզով սվիտերով, կապույտ կարդիգանով, համապատասխան երանգի բարձրակրունկ կոշիկներով, ինչպես նաև Loewe ապրանքանիշի սպիտակ բարձր ծալվածքով:

Միևնույն միջոցառման ժամանակ լուսանկարել են նաև միլիարդեր Քեն Սեի դուստր և բլոգեր Ջեյմի Սեին: Նա լուսանկարվել է սպիտակ պիջակով և կանաչ տաբատով, որը ծալել է մինչև սրունքների մեջտեղի հատվածը:

Ստոկհոլմի նորաձևության շաբաթվա մասնակիցներից մեկն իր հերթին փողոցում քայլել է լայն, բարձր ծալվածքով ջինսով՝ ցուցադրելովկրնկավոր, կիպ երկարաճիտ կոշիկները:

Տաբատի նկարագրված մոդելը հայտնվել է ինչպես լյուքսային, այնպես էլ զանգվածային-շուկայական տարբեր ապրանքանիշերի տեսականու մեջ, մասնավորապես` LOEWE, Zara, Chloe, Asos և  Gucci արանքանիշների մոդելներում:

 

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular