ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփին հիշեցրել են ԱՄՆ-ում դեմոկրատիայի գոյության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկրի նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցրել է ԱՄՆ-ում դեմոկրատիայի գոյության մասին: Դրանով նա ԱՄՆ նախագահին կոչ է արել՝ համաձայնել իշխանության խաղաղ փոխանցմանը: Այս մասին գրել է «Real Clear Politics»-ը:

«Պարո՛ն նախագահ, ցանկանում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք Հյուսիսային Կորեայում, Թուրքիայում, Ռուսաստանում, կամէ նույնիսկ, Սաուդյան Արաբիայում չեք: Դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եք՝ դեմոկրատական երկրում: Այնպես որ, ինչո՞ւ չեք փորձում հարգալից վերաբերվել Սահմանադրությանը տրված սեփական երդմանը», - ասել է Փելոսին:

Խոսնակը շեշտել է, որ պետք չէ, որ Թրամփն անտեսի ընտրությունների արդյունքները. ավելի լավ է՝ իշխանության խաղաղ փոխանցում կատարի: Քաղաքական գործիչը նշել է նաև, որ սա այն է, ինչ ցանկանում են դեմոկրատները:

Թրամփն իր հերթին ասել է, որ ընտրություններում պարտություն կրելու դեպքում նա կհամաձայնվի խաղաղ հեռանալ, և Գերագույն դատարանը դա կհաստատի:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները բազմիցս կասկածներ են արտահայտել ընտրություններում պարտություն կրելու դեպքում, գործող նախագահի՝ Սպիտակ տունը լքելու պատրաստակամության վերաբերյալ: Այսպիսով, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և 2016 թվականի նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը նշել է, որ Թրամփը կարող է փորձել վիճարկել ընտրությունների արդյունքները՝ վկայակոչելով փոստային քվեարկության ժամանակ թույլ տված խախտումները:

Գալիք ընտրություններում Ամերիկայի ղեկավարի գլխավոր հակառակորդ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է,  որ եթե Թրամփը՝ ընտրություններում իր պարտությունն ընդունելուց հրաժարվի, ապա ռազմական հեղաշրջում է սպասվում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular