ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանը՝ Ալիև- Փաշինյան փոխհրաձգության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.
 
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով Ալիև-Փաշինյան փոխհրաձգությանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է.
 
««Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:
 
Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
 
Նա փաստորեն ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն, միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով:
 
Ինչպես մի հայտնի ֆիլմում էր ասվում. Влюбляйтесь, женитесь, разводитесь. Сходите с ума - море рядом:
 
Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիևը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող: Երկուսդ էլ մեզանից հեռու մնացեք:
 
Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով:
Այս ամենի հաշիվը դեռ բաց է, բայց հատուցման ժամը հեռու չէ»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular