ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով:
Հեռու եմ այն մտքից, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, բայց նաև դժվար է հավատալ, որ դա արել է միայն ԲՀԿ-ն:
Շատ վերլուծաբանների կարծիքով Ծառուկյանի մեկուսացումը կապված է հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքի հետ, ինչը իհարկե չի բացառվում:
Բայց շատերը մոռանում են, որ այս իշխանության հիմքում բանսարկու «լրագրողներն են», որոնց կյանքի միակ նպատակը տեղեկատվություն արտադրելն է, ու բացարձակ կարևոր չէ, ճիշտ է՞ այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ: Կարևորը «ճոխ» վերնագիր լինի, որ շատ թերթ ծախվի ու շատ լայք հավաքի:
Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը: Դե իսկ գնորդ միշտ էլ կգտնվի, ամենավերջում շանտաժը միշտ կա:
Սակայն բացի թերթ ծախելուց ու լայք հավաքելուց, այս բանսարկու «լրագրողների» համույթը սովորել է նաև կառավարել տեղեկատվական հոսքերը՝ իրենց համար վտանգավոր տեղեկատվությունը նոր խայպով խլացնելու միջոցով:
Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը:
Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են Հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը:
Կրիտիկական պահին այս շրջիկ կրկեսը՝ իր ծաղրածուներով և բանսարկու լրագրողներով, կհեռանա Հայաստանից՝ մեզ թողնելով արհավիրքի շեմին գտնվող Հայրենիք, որը մենք նորից կպաշտպանենք, կհաղթենք ու կվերակառուցենք:
Հ.Գ. Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ:
ՀԻՄԱ ԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԳՈՆ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular