ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետին. Գործով անցնում է նաեւ Կարո Փայլանի անունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետ Այհան Բիլգենին եւ օդանավով տեղափոխել Անկարա։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝  Անկարայի  գլխավոր դատախազությունը մեղադրում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առանցքային 7 անդամի 2014 թվականին Սիրիայի քրդաբնակ Կոբանիի համար անօրինական ցույցեր կազմակերպելու եւ «ահաբեկչական կառույցին գովերգելու» մեջ։

Գործով անցնող 7 գործիչներից մեկը հայ պատգամավոր Կարո Փայլանն է, սակայն վերջինս ունի պատգամավորական անձեռնմխելիություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular