ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննադատելուց առաջ լավ կլինի իրականությունը տեսնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Երևանի քաղաքապետարանն ու մայրաքաղաքի վարչական շրջանները լավ չեն աշխատում: Բայց, ցավոք, նման քննադատությունը երբեք չի զուգահեռվում անցած երկուսուկես տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքը ներկայացնելու հետ: Չի բարձրաձայնվում նաև այն մասին, որ ինչքան էլ մեծ լիներ ցանկությունը, միևնույն է, երկար տարիներ բարձիթողի վիճակում գտնվող բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծել հնարավոր չէր լինի լուծել: Այն, որ քաղաքի իշխանություններն ամեն քայլափոխի բախվում են հնից ժառանգած խնդիրների ու փորձում են դրանց լուծումները գտնել, նորություն չէ: Բայց, համաձայնեք, որ դրանք այնքան շատ են, որ մեկ հոդվածում ներկայացնել հնարավոր չէ:
 
1or.am-ի այսօրվա անդրադարձը մայրքաղաքի Արաբկիր վարչական շրջանի մասին է, որտեղ այնքան շատ գործ է արվել, որ դրանք չնկատել, պարզապես հնարավոր չէ: Արաբկիր վարչական շրջանում հետևողականորեն աշխատանքներ են տարվում համայնքապատկան տարածքները ապօրինի շինություններից ազատելու և համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Վարչական շրջանի տարբեր հատվածներ ազատվել են քաղաքացիներին անհարմարություն պատճառող յոթ տասնյակից ավելի ապօրինի կրպակներից՝ հետիոտնին վերադարձնելով տարիներ շարունակ գրավված ամենաբանուկ մայթերը:
 
Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մետրոյի ‹‹Բարեկամություն›› կայարանի աստիճանավանդակները զբաղեցրած կրպակներն ապամոտաժելու և մետրոյից օգտվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Կոմիտասի շուկայի հարակից մայթը զբաղեցրած կրպակների փոխարեն այսօր արդեն բարեկարգված մայթ է՝ նստարաններով և դեկորատիվ ծառերով: Վարչական շրջանի տարբեր հատվածներում ապամոնտաժվել է ընդհանուր թվով 75 կրպակ՝ յուրաքանչյուրը մոտ 20 քմ մակերեսով: Իրականացվել են նաև հողազավթած տարածքների բացազատման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքներ: Միայն Կոմիտաս 45/1 հասցեում ապամոնտաժվել է 15 ավտոտնակ, բակը վերադարձվել է բնակիչներին: Այս պահին այդ տարածքում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:
 
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տևական բանակցությունների արդյունքում համայնքին է վերադարձվել վարձակալությամբ տրված ‹‹Արաբկիր›› զբոսայգին: Էնդեմիկ նշանակություն ունեցող բացառիկ բուսատեսակները փրկելու նպատակով առաջին հերթին աշխատանքներ են տարվել ոռոգման խնդիրը լուծելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այգում նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Այս ամենից բացի Արաբկիր վարչական շրջանում հիմնանորոգվել է Հ. Հակոբյան փողոցը՝ անցկացվել է ոռոգման նոր ջրագիծ, նոր լուսավորություն՝ լեդ-լուսատուներով, կառուցվել են մայթեր, սիզամարգեր, ճեմուղի: Կառուցվել և վերակառուցվել են մայթեր նաև Հր. Քոչար,Ն. Տիգրանյան և այլ փողոցներում, դպրոցամերձ հատվածներում, որտեղ տասնամյակներ շարունակ բացակայել են դրանք: Պատվիրվել են մի շարք մայթերի նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ՝ Ավետիսյան, Ջեյմս Բրայս, Էմին փողոցների մայթերի հիմնանորոգման համար: Կառուցվել է կոյուղատար համակարգ՝ 33, 35, 37 փողոցներում, 800 մ երկարությամբ, որից օգտվում են գրեթե 220 սեփական տներ:
 
Թվարկվածը միայն Արաբկիր վարչական շրջանի կողմից իրականացրած աշխատանքն է, մենք կներկայացնենք նաև նյուս վարչական շրջաններում կատարված աշխատանքը: Եվ այս ամենը չնկատելու տալով ցանկացած բարձրախոս տեսնելիս իբրև ըննդիմադիր առավոտից երեկո անհիմն մեղադրանքներ հնչեցնելն ու քննադատելը, համաձայնեք՝ ազնիվ չէ: Ըննդիմադիր դաշտի ներկայացուցիչները կավ կլինի, որ թուղթ ու գրիչ վերցնեին ու հաշվեին, որ եթե անցած տարիներին ևս նման սրտացավ վերաբերմունք լիներ մայրաքաղաքի հանդեպ, ապա Երևանն այս ընթացքում ինչքա՜ն բարեկեցիկ ու գրավիչ քաղաք կլիներ: Այ դա արդեն կլիներ ազնիվ, իսկ քննադատությունն էլ տեղին:
 
Արմինե Գրիգորյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular