ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական ընդդիմությունն Ադրբեջանին մեղադրել է քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունների մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նատելաշվիլինհարևան Ադրբեջանին մեղադրել է երկու երկրների սահմանին գտնվող վրացական քրիստոնեական սրբավայրի՝ ԴավիթԳարեջի վանական համալիրի յուրացման մեջ: Այս մասին հաղորդել է Թբիլիսիում «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը:

Վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ունեն թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը:

Մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովի Թբիլիսի կատարած այցը, որի ժամանակ կողմերը բանակցությանսեղանի շուրջ խնդիրը լուծելու ռազմավարական գործընկերություն և պատրաստակամություն ենհաստատել՝ ընդդիմադիրը պահանջել է ԴավիթԳարեջիից դուրս բերել ադրբեջանական ստորաբաժանումները:

Ըստ Նատելաշվիլիի՝ ադրբեջանական կողմն «օկուպացրել է վրացական վանական համալիրը», ուստի մինչև ադրբեջանական ուժերի դուրսբերումը, բանակցության մասին խոսք լինել չի կարող:

-Մեր հարևաններից որոշները բարոյականություն չունեն: Ինչպե՞ս կարող են նրանք կասկածել, որ Դավիթ Գարեջին տարածաշրջանում վրացական մշակույթի հուշարձան և քրիստոնեական սիմվոլ է՝ մեր երկրորդ Երուսաղեմը, - հայտարարել է նա:

-Նախագահ Ալիևի մոտ մեզնից ինչ-որ բան խլելու ախորժակ է բացվել, - նշել  է Նատելաշվիլին:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ժամանակին բոլշևիկյան իշխանություններն Ադրբեջանին են փոխանցել Վրաստանի մարզերի մի մասը, և Թբիլիսին պետք է ի պատասխան՝ այս հարցնառաջադրի:

Ավելի վաղ, ընդդիմության ղեկավարն ասել է, որ վրացական դրոշ է բարձրացնելու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի վրա, ինչպես նաև առաջարկել է Վրաստանում միջուկային զենքով ամերիկյան ռազմաբազաներտեղակայել:

Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, սակայն նրանց միջև համաձայնեցված է պետական սահմանի միայն 64%-ը, որի ընդհանուր երկարությունը 480 կմ է: Երկու երկրների սահմանապահների միջև պարբերաբար վեճեր են ծագում՝ կապված, հիմնականում, վրացի քաղաքացիների և ուխտավորների կողմից վեցերորդ դարի վանական համալիր այցելելու հետ, որի մի մասը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից սկսած՝ պատկանում է Ադրբեջանին: Վրացական հոգևորականության և քաղաքացիական ակտիվիստների մի մասը ԴավիթԳարեջիի նկատմամբ Վրաստանի լիարժեք վերահսկողություն է պահանջում, ինչն այլևս դուր չի գալիս ադրբեջանական կողմին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular