ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր քաղաքացին ունակ է գիտակցված որոշում կայացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանն է

— Պարոն Եղիազարյան, հոկտեմբերի 8-ին երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը», որոշել են հանրահավաք անել՝ հստակ չնշելով օրակարգը: Հաշվի առնելով գործազրկության թվի մեծացումը, սոցիալական վիճակի խորացումը, արդյոք նրանք կարո՞ղ են հանրային աջակցություն ակնկալել հանրահավաքի ժամանակ: Արդյոք նրանք իրենց հույսը դրա վրա՞ են դրել:

 — Պարզ է, որ ամեն մեկը իր կողմնակիցը ունի և իրենք կմիանան, իսկ մնացածը կարծում եմ պարզ կլինի այն ժամանակ, երբ ելույթ կունենան և ինչ կներկայացնեն։ Իրենց ներկայացրածը որքանով կհամապատասխանի մարդկանց ակնկալիքներին  և սպասումներին։ Պարզ է, որ ցանկացած ուժ՝ մեկը մի քիչ քիչ, մեկը մի քիչ շատ իր համախոհը ունի, ովքեր կարող են տվյալ ուժին սատար կանգնել և թե որքան կլինի դա՝ ես չեմ կարող ասել, բայց ինչ-որ բան կարող է լինել։

— Հանրային ինչպիսի աջակցություն ու վստահություն նրանք կարող են ունենալ՝ հաշվի առնելով նրանց քաղաքական անցյալը:

— Իրականում բարդ հարց եք ասում, քանի որ քաղաքացին պետք է ընտրի։ Կարծում եմ, այսօր քաղաքացին՝ հեղափոխությունից հետո  հատկապես, այնքան բան է տեսել և փորձառություն ունի, որ ինքն  ունակ է գիտակցված որոշում կայացնել, հաշվի առնելով, թե ով, ինչ ճանապարհ է անցկացրել և ով ինչ քայլեր է կատարել, և դրանով կհասկանա արդյոք արժի միանալ թե չարժի։ Ես այս մասով զերծ կմնամ ինչ-որ երրորդ ուժերի մասին խոսելուց։ Ես միայն մեր մասով կարող եմ ասել, թե մենք ինչ ենք ուզում և ինչ կանենք, իսկ թե նրանք ինչ են ուզում, դա արդեն իրենց գործն է և իրենց օրակարգն է։

— Առհասարակ այս փուլում որքանո՞վ են հնարավոր արտահերթ ընտրությունները:

— Մենք պարլամենտական երկիր ենք, և գիտենք, որ օրենքով արտահերթ ընտրություններ անց կացնելը բարդ գործընթաց է։ Այսինքն այսպես 1 անգամ 1-ով արտահերթ ընտրություններ լինել չի կարող։ Կարծում եմ, որ պետք է ժողովրդավար երկրին որպես հարիր, հեղափոխությունից հետո ամենաճիշտ տարբերակն է արդար ընտրություններով լինի իշխանափոխություն։ Դա կլինի արդեն այն գնահատականը, որ երկրում արդեն որոշ չափով ժողովրդավարություն է և մարդը կարող է գնալ ազատ ընտրության և դրանով կատարել իշխանափոխություն։ Իմ տեսակետը սա է։

—  Իսկ հանրահավաքի ժամանակ ԼՀԿ-ն արդյոք կսատարի որևէ ուժի։

— Լուսավոր Հայաստանը միայն սատարում է իր ծրագրերին, իր գործողություններին։ Եվ եթե ինչ որ բան լինի, մենք ամեն ինչ տեսնում ենք մեր շուրջ կոնսոլիդացիայի արդյունքում։ Մենք երբեք չենք տեսնում, որ մենք պետք է սատարենք ինչ-որ մի ուժի դա բացառվում է։ Մենք ունենք մեր ծրագիրը, մեր ճանապարհային քարտեզը, մեր արժեհամակարգը, մեր պատկերացումները երկրի կառավարման վերաբերյալ և այս տեսակետից մենք չենք կիսում այն միտքը, որ մենք պետք է սատարենք։ Գուցե ինչ որ մարդկանց օրակարգը համընկնի մեր օրակարգի հետ և իրենք միանան մեզ, դա այլ հարց է, բայց որ մենք միանանք ինչ որ ուժերի դա ես բացառում եմ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular