ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ, որ միայն եկող գարնանը կամ ամռանը կարող է դրական տեղաշարժ լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը տնտեսագետ Կարեն Չիլինգարյանն է։

—  Պարոն Չիլինգարյան, 7 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է ավելի քան 5 տոկոսով։ Վարչապետն օրերս ասաց, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական կոլապս չկա։ Ի՞նչ իրավիճակ է տնտեսությունում։

— Տնտեսական կոլապս կարող է և չլինել, քանի որ կոլապսը դա արդեն անելանելի իրավիճակն է։ Ինչ խոսք, Հայաստանում կա տնտեսական անկում և դա նորություն չի, առհասարակ աշխարհում այսօր տնտեսական անկում է։ Այս անկումը պայմանավորված է համավարակով և ցավոք սրտի դեռ շարունակվում է։ Տարբեր երկրներում տարբեր %-ների անկում է նկատվում և դա կախված է նրանից թե, որ երկիրը ինչպես սկսեց պայքարել այս համավարակի դեմ։ Կարելի է ասել, որ մեր երկիրը շատ վատ ցուցանիշներ  ցույց չի տվել և ցածր է այդ ցուցանիշները այն իմաստով, որ տնտեսական աճը մեզ մոտ ընկավ։ Դա պայմանավորված է նրանով, որ դադարեցվեցին մի շարք գործունեություններ, մասնավորապես տուրիզմի ոլորտը չէր գործում, միայն որոշ չափով ներքին տուրիզմն էր, բայց արտագնա տուրիզմ չի եղել, ինչը էականորեն ազդել է տնտեսության վրա, որոշ ժամանակ չէր աշխատում տրանսպորտը, մի շարք արտադրություններ կասեցվել են և այս ամենը բացասաբար են ազդել տնտեսության վրա։ Այն թվերը, որը վարչապետը նշեց, մոտավորապես համապատասխանում էր ներկա դրությանը և ես կարծում եմ, որ երկիրը ավելի շատ է տուժել քան իրականում ներկայացվում է։

— Կարո՞ղ ենք ենթադրել, որ տնտեսական դժվարությունները դեռ առջևում են։ Ամիսներ առաջ կառավարությունում կանխատեսում էին, որ այս ճգնաժամից հետո տնտեսության վերականգնումն ավելի արագ է տեղի ունենալու։ Ի՞նչ սպասել։

— Դեռ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ վիճակ կլինի և երբ ոտքի կկանգնենք, քանի որ երբ սկսվեց համավարակը խոսվում էր, որ ամռանը ջերմաստիճանի բարձրացման հետ վիրուսի տարածումը կնվազի, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Փոքր նվազումից հետո հիմա արդեն ամբողջ աշխարհում երկրորդ ալիք է բարձրացել, Հայաստանում թվերը 150-ից ավելացել են 300+ ի, հարևան Վրաստանում՝ նախկինում նման ինտենսիվություն չէր եղել, այսօր արդեն 100-200-ի են հասնում թվերը, և ամբողջ աշխարհում դեռ շարունակվում է։ Չնայած, ի տարբերություն, նախորդ 7 ամիսների մահվան դեպքերը նվազել են, և դա պայմանավորված է համավարակի դեմ պայքարով։ Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարությանը դա սխալ դիրքորոշում է, քանի որ անգամ աշխարհի խոշոր երկրներում նման կանխատեսումներ և հայտարարություններ չեն անում։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակը դեռ կշարունակվի մինչև ձմեռ և դրա հետ մեկտեղ կավելանա նաև վարակվածների թիվը, ինչը կազդի նաև տնտեսության վրա։ Կարծում եմ, որ միայն եկող գարնանը կամ ամռանը կարող է դրական տեղաշարժ լինել։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular