ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Մյասնիկովը թվարկել է առողջ սննդակարգի հետ կապված սխալները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի թիվ 71 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1»-ի հեղինակային հաղորդման եթերում թվարկել է որոշ սխալներ, որոնք թույլ են տալիս առողջ սննդակարգի ձգտող մարդիկ: Թողարկումը հրապարակված է YouTube-ում:

Շատերի կողմից առողջ սննդակարգում ներառված մթերքների շարքում բժիշկը նշել է «բուսական էքստրակտներով և վիտամիններով» կոնֆետները, կոկոսից պատրաստված կոնֆետները, ֆրեշը, «նիհարեցնող սուրճը», եգիպտացորենի փաթիլները, եգիպտացորենի ալյուրից պատրաստված շիլան, կեֆիրը և յոգուրտը:

Բժիշկը նշել է, որ պահպանման երկար ժամկետ ունեցող կաթնաթթվային մթերքներն անօգուտ են աղիների միկրոֆլորայի համար:

Մյասնիկովը բացատրել է, որ կաթնաթթվային մթերքների մեջ, ինչպիսիք են՝ կեֆիրը և յոգուրտը, չեն կարող լինել պրոբիոտիկներ, քանի որ այդ մթերքները շատ երկար են պահվում:

Ֆրեշի մասին խոսելիս բժիշկը նշել է, որ այն մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Բացի այդ, նա հիշեցրել է, որ կարևոր է ոչ թե աղացած, այլ ամբողջական մրգերի թաղանթանյութի օգտագործումը: Ըստ Մյասնիկովի՝ օգտակար չեն նաև զտված ալյուրից պատրաստված եգիպտացորենի փաթիլները և եգիպտացորենի ալյուրից պատրաստված շիլան, որը եփվում է հինգ րոպե:

Բժիշկը խոսել է շատերի կողմից օգտակար համարվող մթերքների մասին, որոնց մեջ՝ որպես շաքարի փոխարինիչ, ֆրուկտոզ է կիրառվում: Մյասնիկովը նշել է, որ ֆրուկտոզը նույնպես կարող է նպաստել ինսուլտի առաջացմանը և չի կանխում դիաբետի զարգացումը: «Նիհարեցնող սուրճի» մասին նա ասել է.

- Հասկանու՞մ եք՝ այս ամենը սննդի արդյունաբերություն է: Ցավոք սրտի, սննդի արդյունաբերությունը՝ ծխախոտին հավասար, կործանում է մեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular