ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք այստեղ չենք հավաքվում, որ լսենք տիկին Փոստանջյանի ծուղրուղուն». ՀՀԿ պատգամավորները լռեցրեցին Փոստանջյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնում է ORER.am-ը, ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ օրերս ՀՀ նախագահի կողմից մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության հարցին՝ նշելով, որ ոչ թե հրաժարական պետք է տային ՊՆ փոխնախարարները, այլ նախագահը.

«Ես միակն էի, որ դեմ քվեարկեցի ռուսական վարկին. մինչ օրս ո´չ վարկն է տրամադրվել, ո´չ սպառազինությունը:
Հիշեք՝ միշտ կա այլընտրանք: Հիմա մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը, սակայն դա բացակայում է»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքին ի պատասխան՝ զսպվածություն ցուցաբերելու կոչ արեցին ՀՀԿ կին պատգամավորները, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց Զ.Փոստանջյանին խոսել բացառապես նախագծից. «Տիկին Փոստանջյան, դուք այստեղ արտոնյալ չեք: Այս օրերի ընթացքում՝ ապրիլյան պատերազմի ընթացքում, մեր զինված ուժերը գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հասել են հաջողության ու կանխել ադրբեջանական ագրեսիան: Մեզնի՞ց եք, տիկի´ն Փոստանջյան, պաշտպանում Ղարաբաղը: Չի´ կարելի»:
Զարուհի Փոստանջյանից հետո ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով, արձագանքելով Զարուհի Փոստանջյանի ելույթին, ասաց.
«Եթե ձեր ելույթը ուղիղ հեռարձակվեր Ադրբեջանի Միլի մեջլիսում, ապա բուռն ծափողջյունների կարժանանար, ոչ թե նրա համար, որ քննադատում եք ՀՀ-ն, այլ, որ ձեր ասածները հասանելի են ադրբեջանական քարոզչամեքենային: Ձեր ասածը որևէ աղերս չունի իրականության հետ»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը, իհարկե, դուր չեկավ ընդդիմադիր պատգամավորին, դահլիճում սկսվեց վիճաբանություն: Խոսրով Հարությունյանին միացան նաև ՀՀԿ մյուս պատգամավորները:
«Ձեր պահվածքով դուք անարգում եք մեր զինվորների արյունը: Ինչ երջանկություն է, պատմական հաջողություն էր, որ 2013թ. չեկաք իշխանության»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը Զարուհի Փոստանջյանի ելույթն անվանեց «դավաճանական»:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք ամեն օր այստեղ հավաքվում ենք այս դահլիճում, որ լսենք տիկին Փոստանջյանի ծուղրուղուն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular