ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուռուցքաբանը նշել է՝ որոնք են քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրացնող գործոնները

ՖՈՏՈ

ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Անդրեյ Կապրինը նշել է, թե որ գործոններն են զգալիորեն բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը, գրում է «РИА Новости»-ն։ 

Մասնագետի խոսքով՝ օնկոլոգիական հիվանդությունների դեպքերի միայն շուրջ 15%-ն է պայմանավորված գենետիկական նախատրամադրվածությամբ, մինչդեռ տարիքով ու կենսակերպով պայմանավորված մուտացիաները շատ ավելի մեծ նշանակություն են ունենում։ 

Ինչպես նշում է Կապրինը, միայն ծխախոտի գործածությունն արդեն իսկ բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը 30 անգամ։ Բացի այդ, այս հիվանդության զարգացման հավանականության վրա ազդում է նաև ալկոհոլի գործածությունը։ 

Բժշկի խոսքով՝ շատ հաճախ առողջ գենետիկա ունեցող ընտանիքի անդամների մոտ ախտորոշվում է քաղցկեղ, իսկ ավելի ուշ պարզվում է, որ այն պայմանավորված է վատ սովորություններով։ Ընդ որում՝ մասնագետն ընդգծում է, որ ծխախոտից հրաժարվելուց հետո օրգանիզմն «ուշքի է գալիս» միայն տասը տարի անց։

Բացի այդ, ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև տարիքը։ Կապրինի խոսքով՝ 65 տարեկանից հետո յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում օրգանիզմում բջջային մուտացիաների քանակությունը բարձրանում է 10%-ով, իսկ այդ մուտացիաները կարող են դառնալ քացկեղի զարգացման պատճառ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular