Քլիթոնը կարող էր գաղտնի տեղեկություններ հայտնել Թրամփի հետ բանավեճերի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլիթոնը կարող էր գաղտնի տեղեկություններ հայտնել Դոնալդ Թրամփի հետ եզրափակիչ բանավեճերի ժամանակ, հայտնում է FoxNews–ը։
Խոսքը, մասնավորապես, Քլինթոնի պատասխանի մասին է, որում նա նշել էր, որ ԱՄՆ–ին ընդամենը 4 րոպե է պետք նախագահի զանգից հետո միջուկային զենք գործարկելու համար։ Հետախուզության նախկին աշխատակիցները հեռուստաալիքին հայտնել են, որ այդ տեղեկությունը որակվում է որպես «գաղտնի»։
Նրանց խոսքով՝ Քլինթոնն օգտագործում է պետքարտուղարի պաշտոնում ստացած իր տեղեկությունները, որպեսզի ցուցադրի, որ ինքն ամեն բանից տեղյակ է, բայց մոռանում է տեղեկության գաղտնիության մասին։