ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տհաճ ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

ՖՈՏՈ

Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ հուշում է այդ մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ ոչ միշտ են ժամանակին նկատում այդ ախտանշանները և դիմում են բժշկին, երբ խնդիրը դառնում է չափազանց ակնհայտ, իսկ ախտանշանները՝ անտանելի։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ երբեմն բավական վտանգավոր խանգարումների մասին հուշող ախտանշաններն առաջին հայացքից վերագրվում են այլ՝ քիչ վտանգավոր խնդիրներին։ Մարդիկ շատ հաճախ են անտեսում օրգանիզմի տված այդ հուշումները, ինչը հանգեցնում է խնդրի հետագա զարգացման և լուրջ բարդությունների առաջացման, ուստի դրանք ժամանակին նկատելն ու միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։

Մասնագետները ներկայացրել են այն տհաճ ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրությա մատնել և որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։

Քաշի անբացատրելի կորուստ

Քաշի նվազումը ֆիզիկական ակտիվության ու խիստ սննդակարգերի ֆոնին բնական երևույթ է և չպետք է դառնա անհանգստության պատճառ, սակայն եթե քաշը նվազում է առանց որևէ ջանք գործադրելու, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Առաջին հերթին հարկավոր է խորհրդակցել թերապևտի հետ, որն էլ կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ։ Քաշի նման անբացատրելի նվազումը կարող է պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, այդ թվում՝ հիպոթիրեոզով ու քաղցկեղով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

Մարդու մարմնի ջերմաստիճանը կարող է ժամանակ առ ժամանակ մի փոքր բարձրանալ, սակայն այս խնդիրը որպես կանոն շատ արագ կարգավորվում է և անհանգստանալու կարիք չկա, սակայն լինում են դեպքեր, երբ բարձր ջերմությունը պահպանվում է մի քանի շաբաթ, իսկ դեղորայքը չի օգնում կարգավորել այն։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ նման բարձր ջերմությունը կարող է պայմանավորված լինել բորբոքումներով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հոգեվիճակի փոփոխություններ

Մեծ քաղաքների կյանքի արագ ռիթմը, սթրեսներն ու դրանցից ազատվելու մշտական փորձերը բացասաբար են անդրադառնում մարդկանց ինքնազգացողության ու հոգեկան առողջության վրա։ Նման դեպքերում շատերը գանգատվում են ոչ միայն սաստիկ հոգնածությունից, այլև մտքերի անհասկանալի խառնաշփոթից, ագրեսիայի նոպաներից և անգամ հալյուցինացիաներից։ Նման խնդիրները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ հոգեկան խանգարումներից ազատվելը սովորաբար շատ դժվար է լինում և բարեհաջող բուժման համար հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։

Գիտակցության անսպասելի կորուստ

Գիտակցության անսպասելի կորսուտը ևս շատ վտանգավոր ախտանշան է, որը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով՝ սկսած գլխուղեղի կաթվածից, մինչև իշեմիկ գրոհ։ Նման վտանգավոր ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Եթե տարեկան մի քանի անգամ նկատվում է գիտակցության կորուստ, տեսողության աղոտացում կամ ժամանակավոր կորուստ, կտրուկ գլխացավ, ինչպես նաև անսպասել գլխապտույտ ու կոորդինացիայի կորուստ, ինչը կարող է դառնալ անգամ վայր ընկնելու պատճառ, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։

Հոդերի բորբոքումներ

Առավել հաճախ նման բորբոքումները պայմանավորված են լինում հոդերի վարակներով։ Նման դեպքերում չի կարելի հապաղել, քանի որ վարակը կարող է շատ արագ տարածվել։ Հարկավոր է հնարավորինս արագ դիմել թերապևտին, որն էլ առաջնային բուժզննումից հետո կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ։ Հոդերի բորբոքումների մյուս հնարավոր պատճառների շարքին են դասվում արթրիտն ու արթրոզը, սակայն այս դեպքում բորբոքումներն ի հայտ են գալիս հիվանդության զարգացման վաղ փուլերում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու չանտեսել խնդիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular