ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցականը կտրել է կենդանաբանական այգու վանդակաճաղերը՝ ազատ արձակելով 70 կապիկների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ճապոնական Թիբա քաղաքում դպրոցականին ձերբակալել են՝ կենդանաբանական այգու վանդակից 70 կապիկների ազատ արձակելու կասկածանքով: Այս մասին հաղորդել է «Japan Today»-ը:

Հունիսի 10-ին Ֆուցցու քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցն առավոտյան 30 սմ տրամագծով անցք է հայտնաբերել ճապոնական մակակներով լի ցանկապատված տարածքում: Մետաղալարե ցանկապատը կտրված էր սուր առարկայով: Արդյունքում, ցանկապատված տարածքից 70 պրիմատ է փախել:

Սեպտեմբերի 23-ին ոստիկանները վանդալիզմի կասկածանքով ձերբակալել են 16-ամյա դպրոցականի: Նրան հայտնաբերել են այն բանից հետո, երբ դեռահաս ընկերոջը պատկանող մեքենան հայտնվել է այգում տեղադրված տեսախցիկների առջև: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են՝ արդյո՞ք ձերբակալվածի ընկերները կապ ունեն միջադեպի հետ:

Ինչ վերաբերում է դես ու դեն փախած կապիկներին բռնելուն, այդ մասին չի հաղորդվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular