ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը Թրամփին նմանեցրել է Գեբելսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ամերիկայի գործող նախագահ Դոնալդ Թրամփին նմանեցրել է երրորդ ռեյխի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսին: Նրա հայտարարությունը հնչել է «MSNBC» հեռուստաալիքի եթերում: Այս մասին հաղորդել է «ТАСС»-ը:

Լրագրողուհին Բայդենին խնդրել է մեկնաբանել Թրամփի խոսքերն այն մասին, որ հաղթանակի դեպքում Ամերիկայի նախագահը կանցկացնի «սոցիալիստական կուրս»:

-Նա համարյա Գեբելսի նման է, - պատասխանել է Բայդենը՝ ավելացնելով, որ Թրամփը նույն միջոցներն է կիրառում, - Դուք բավականին հաճախ ելույթ եք ունենում ակնհայտորեն կեղծ պնդումներով, մի քանի անգամ դա կրկնում եք, և այն բոլորին հայտնի մի բան է դառնում:

Ըստ Բայդենի՝ սոցիալիզմի մասին Թրամփի հայտարարությունները ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ձախողումներից քաղաքացիներին շեղելու փորձ է: Դեմոկրատը նաև հիշեցրել է, որ Սպիտակ տան մոտ ցուցարարներին ցրելու համար՝ գործող նախագահը ներգրավել է զինվորականներին:

-Այս տղան ավելի շատ նման է Կաստրոյին, քան՝ Չերչիլին, - եզրափակել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular