ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ վիրուսաբանի՝ համաճարակը «ալիքների» բաժանելն անիմաստ է

ՖՈՏՈ

«Говорит Москва»-ի հետ զրույցի ընթացքում Ն. Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի վիրուսաբան պրոֆեսոր Անատոլի Ալշտեյնը հայտարարել է, որ կորոնավիրուսի հիվանդացության աճը երկրորդ ալիք կամ առաջինի շարունակություն անվանելն անիմաստ է:

Նա նշել է, որ «ալիք» բառը համաճարակի ժամանակ մեծ նշանակություն չունի: Վիրուսի համաճարակի մեծ դադար չի եղել՝ այն պարզապես կիսով չափ նվազել է, իսկ այժմ հիվանդացությունն աճում է:

Վիրուսաբանը նշել է, որ մեծ քաղաքների բնակիչներն այլևս լրջորեն չեն վերաբերվում կանխարգելիչ միջոցառումներին:

-Խուճապ, իհարկե, կա, և այն կապված է այն հանգամանքի հետ, որ բնակչությունը թուլացել է, դադարել է հետևել տարրական հակահամաճարակային միջոցառումներին, ինչպիսիք են՝ մարդաշատ վայրերում դիմակ կրելը, հեռավորության պահպանումը, ձեռքերը լվանալը, ինքնամեկուսացումը, հեռահար աշխատանքը, - ասել է նա: Այս ամենը բժշկի կարծիքով՝ սեզոնի փոփոխման հետ համատեղ, ազդում է հիվանդացության աճի վրա:

Նա նաև հիշեցրել է, որ աշունն անբարենպաստ սեզոն է վերին շնչառական ուղիների վարակների համար:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7523 նոր դեպք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular