ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորահավաքը վիճակի հետ մի կապեք. վիճակը լավ է, Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն. Արծրուն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զորահավաքը ռազմական դրության, պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործառույթ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, պատերազմը վարում է պետությունը, զինված ուժերն ունի որոշակի խնդիրներ եւ ԶՈՒ համալրվածությունը բնական պրոցես է. «Մասշտաբը, գործողություններն այնքան փոքր չեն, տեղայն չեն, լոկալ չեն: Բայց եթե կառավարման համակարգը հստակ աշխատում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունից մինչեւ դասակի ու ջոկի հրամանատար, եթե գտել ենք, որ պետք է սա այսպես իրականացնենք, ուրեմն մեր պատկերացումները այդ ուղղությամբ են գնում: Սա վիճակի հետ մի կապեք: Վիճակը լավ է, Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն: Եթե նույնիսկ կորուստներ ունենք, պատերազմում առանց կորուստների չի լինում, բայց հակառակորդին զսպում ենք եւ իրենց խնդիրները տապալվում են»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ այսօր կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular