ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսիայի վերաբերյալ․

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին` թիրախավորելով ինչպես ռազմական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակչությունը։ Այս անգամ ևս հայկական պաշտպանական ուժերը նախաձեռնեցին այս անհիմն հարձակումը ետ մղելու օպերացիաներ, և չնայած շարունակվող մարտերին, քայլեր ձեռնարկեցին` հսկողության տակ պահելու իրավիճակն ամբողջ սահմանի երկայնքով։

Զուգահեռաբար, Ադրբեջանը, իր մտերիմ դաշնակից Թուրքիայի հետ, իրականացնում է ապատեղեկատվության ու քարոզչական լայնածավալ արշավ` թաքցնելու իրենց կողմից միջազգային իրավունքի ու հումանիտար նորմերի կանխամտածված խախտումները՝ Հայաստանի ագրեսիային «հակահարված տալու» անվան տակ։ Թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության կառավարությունները հստակ կերպով հայտարարել են, որ իրենք չեն սկսել ագրեսիան, դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած ռազմական լուծում, բայց կանեն ամեն անհրաժեշտ բան՝ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը։

Իրավիճակը Հայաստանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ երկրով մեկ, կայուն է ու գտնվում է հսկողության տակ։ Մեր անդամ ընկերությունները, տեխնոլոգիական ոլորտի մնացյալ հատվածի հետ, շարունակելու են գործել բնականոն կերպով, ինչպես բազմիցս արել են ադրբեջանական ագրեսիայի դրսևորման այլ դեպքերի ժամանակ` բալանսավորելով իրենց գործարար առաջնահերթություններն ու հասարակության, Հայաստանի անվտանգության և բնակչության նկատմամբ ունեցած կոլեկտիվ պատասխանատվությունը։

Մեր քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ու կապի ենթակառուցվածքների աշխատանքն անխափան է և գտնվում է մշտական վերահսկվողության տակ։ Կոչ ենք անում բոլորին, ովքեր մտահոգ են իրավիճակով, հետևել պաշտոնական աղբյուրներին ու հայտարարություններին, որոնք մենք նույնպես կհեռարձակենք կապի մեր հարթակներով։

ԱՏՁՄ-ն ու միության անդամ ընկերությունները սատար են կանգնում մեր ռազմական ուժերին, քաղաքացիական ու ռազմական ղեկավարությանն ու հայաստանյան հասարակության մյուս բոլոր անդամներին՝ հավուր պատշաճի դիմակայելու Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի այս չհրահրված ագրեսիային, և ապահովելու խաղաղ ու կայուն միջավայր ՏՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության աճի ու զարգացման համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular