ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է մեր հույսը մեզ վրա դնենք և այս հարցը մեկընդմիշտ լուծենք. Մանվել Եղիազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկվանից հազարավոր մարդիկ կամավոր զինվորագրվում են մեր բանակին, քանի որ պաշտպանում են իրենց հողը, իրենց երկիրը, իսկ ադրբեջանական կողմը սադրանքների է գնում, քանի որ, ընդամենը, ուզում է Խորհրդային տարիներին արհեստականորեն ձևավորված պետությունը պահել:

«Գերտերությունները ևս հասկանում են, որ արցախյան կոնֆլիկտը չեն կարողանալու լուծել: Այդ է պատճառը, որ լուռ ու մունջ հետևում են իրադարձություններին: Մենք և բոլորը պետք է մեկ բան գիտակցենք՝ պետք է մեր հույսը մեզ վրա դնենք և այս հարցը մեկընդմիշտ լուծենք: Հայ ժողովուրդն իր արդար գոյատևման համար է պայքարում և պաշտպանում է իր խաղաղ ապրելու իրավունքը: Անցած 26 տարիների ընթացքում Ադրբեջանը չհասկացավ, որ չպետք է ոտնձգություն իրականացնի ուրիշին պատկանող հողի և պետության հանդեպ: Մենք պետք է հակառակորդին մեկընդմիշտ հասկացնենք, որ այլևս մեզ հետ սադրանքների լեզվով չխոսի: Մենք ընդամենը վերականգնում ենք այն պատմական ճշմարտությունը, որը գոյություն է ունեցել 2500 և ավելի տարի առաջվանից: Եվ մենք պարտավոր ենք ավարտին հասցնել այն ինչը մեզ պարտադրեց Ադրբեջանը, ճեղքենք հակառակորդի պաշտպանությունը և մեկընդմիշտ լռեցնենք նրան»,- ասաց Մ. Եղիազարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular