ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ադրբեջանական բանակին վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկելու հերթական հնարավորությունն է. Գրիշա Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս պահին Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների գրասենյակում, որը գտնվում է Մոսկովյան 5 հասցեում տարբեր ուղղություններով գործընթացներ են իրականացվում: Գրասենյակ են դիմում զինվորագրվել ցանկացողներ, բարեգործության նպատակով խմբին միացող մեր հայրենակիցներ և այլն: Կամավորներից Խաչիկ Կիրակոսյանը, որը սպասում էր զինվորագրման իր հերթին, նշեց, որ 90-ական թվականներից են իրենք սպասել այսօրվան: Հիմա եկել է ժամանակը, որ իրենք էլ մասնակցեն այս պարտադրված պատերազմին: Փոխգնդապետ Համլետ Մինասյանը, նշեց, որ իրենք ասելու ոչինչ չունեն: Սպասում են, որ մեկնեն առաջնագիծ և այնտեղ իրենց ասելիքը գործով ցույց տան: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչ, գնդապետ Գրիշա Սարգսյանի խոսքով՝ հերթական անգամ հնարավորություն է ընձեռվել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկեն ադրբեջանական բանակին:
 
«Մենք հզոր ենք եղել, կանք ու կմնանք: Այսօր առիթ է ստեղծվել, որ Հայաստնի Ազգային ժողովը ճանաչի Արցախի անկախությունը: Պետք է կարողանանք վերջակետ դնել այս պատերազմի և Ադրբեջանի նկրտումների վրա:1994 թվականին Հայաստանի իշխանությունները ոչ թե պետք է զինադադարի պայմանագիր ստորագրեին, այլ պետք է Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի ակտ ստորագրեին, որով Ադրբեջանը կճանաչեր Արցախի անկախությունը: Այդ ժամանակ Ադրբեջանը ոչ թե պատերազմ կհրահրեր, այլ՝ «Դուք»-ով կխոսեր մեզ հետ: Հիմա մենք պատրաստ ենք թարմացնել նրանց հիշողությունը»,- ասաց Գ. Սարգսյանը:
 
Կազմակերպությունից 1or.am-ին տեղեկացրեցին, որ խմբի նախաձեռնություններին աջակցելու համար կարող եք զանգահարել Լուսին Ղազարյանին՝ 099800025 հեռախոսահամարով:


 
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular