ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ունի բավականին մեծ կորուստներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն է։

- Պարոն Հովհաննիսյան, միջազգային գերտերությունները երկուստեկ հայտարարություն են անում և ագրեսորին մեղադրելու փոխարեն պարզապես երկու կողմերին բանակցության կոչ են անում։ Ի՞նչ եք կարծում միջազգային գերտերությունները արդյոք կկարողանան ազդել այս հակամարտության վրա։

— Միջազգային կազմակերպությունները և ընդհանրապես միջազգային հանրությունը առաջին անգամ չէ, որ անհասցե հայտարարություններ է անում, և մեզ համար  դա նորություն չէ։ Մյուս կողմից, թե որքան ազդեցություն կունենա, կարծում եմ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ այդ ազդեցությունը չի լինի։ Մեզ համար գաղտնիք չէ, որ առնվազն 3 պետություն միջնորդ կողմ են հանդիսանում, և 3 պետություն մոտ 30 տարի միջնորդական առաքելություն են իրացնում և արդյունքի չեն հասել։ Այնպես որ միջազգային հանրությունից որևէ բան ակնկալել կրակի դադարեցման առումով, կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ։ Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ այստեղ ավելի մեծ դերակատարություն կարող են ունենալ տարածաշրջանում խաղացող պետությունները, տվյալ դեպքում Ռուսաստանը, Պարսկաստանը։ Այսինքն այդ պետությունները իրենց իշխանական լծակներով կարող են ազդեցություն ունենալ կրակի դադարեցման շուրջ։ Բայց կարծում եմ, որ հույսը դնել միջազգային կազմակերպությունների հայտարարությունների վրա իրատեսական չէ։

- Այս պահին ի՞նչ է հայտնի հակառակորդի կրած կորուստներից։

— Ես սխալ եմ համարում պաշտոնական տեղեկություններից այն կողմ գնալ, սակայն  քանի որ ես սիրում եմ օբյեկտիվ գնահատական տալ և հիմք եմ ընդունում նաև ադրբեջանական մամուլում տարածվող պաշտոնական լրահոսը և օգտագործելով նաև իրենց լսարանը՝ կատարում եմ վերլուծություններ և այդ վերլուծությունների հիման վրա կարող եմ ասել, որ Ադրբեջանը ունի բավականին մեծ կորուստներ՝ մարդկային կորուստների թիվը, ըստ իս, անցնում է 500-ի սահմանը, իսկ տեխնիկայի կորուստները շատ ավելի մեծ է և ընդ որում այնպիսի տեխնիկաներ, որոնք առաջին անգամ են կիրառվել կամ նույնիսկ չեն օգտագործվել։

- Այս փուլում Հայաստանի հաղթանակը իրատեսական ե՞ք համարում։

—Միանշանակ, ինչի՞ մասին է խոսքը։ Պատերազմը ընդհանրապես փուլերով է, կա առաջին փուլ, երկրորդ փուլ և ավարտական փուլ։ Առաջին փուլում հաջողության է հասնում այն երկիրը, ով նախահարձակ է եղել։  Ընդհանրապես չգրված օրենքը այդպես է։  Իսկ երկրորդ և երրորդ փուլերում հաջողության են հասնում այն կողմը, ով իսկապես  ուժեղ է։ Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը գոնե երկրորդ փուլում ցույց է տալիս որ ուժեղ է։

- Վարկած կա, որ Հայաստանը դիվանագիտական հարթությունում լավ չի աշխատել և ի՞նչ եք կարծում այս հակամարտությունը մեր կողմից սխալ դիվանագիտական քայլերի արդյունք է, թե Ադրբեջանի կողմից վաղօրոք  պլանավորված դիվերսիա է։

— Ես չեմ ուզում որակավորում տալ դիվանագիտական կորպուսի աշխատանքին, քանի որ դա այսօր կարող է մեզ խանգարել, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ ընդհանրապես կապ չունի դիվանագիտական կորպուսի հետ և սա Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ, տանդեմ ռազմական գործողություններն են, որոնք որ շատ վաղուց պլանավորված են եղել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular