ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ հույս դնել միջազգային կառույցների արձագանքի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական կողմի կիրառած ոչ իրավական վարքագծի մասին խոսել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։ Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նման ոճրագործությունը միջազգային հարթակ հասցնելու համար Պարոն Իշխանյանը պատասխանել է․

«Ես մի փոքր ավելի լայն կներկայացնեմ ձեր ասածը, այն, որ իսկապես կան բազմաթիվ միջազգային պայմանագրեր, պայմանավորվածություններ, օրինակ Ժնևյանը, այն որ պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությունը չպետք  է թիրախ դառնա։ Այդ բոլորը ճիշտ է։ Հայաստանում այդ թեմայով շատ արդյունավետ զբաղվում է ՄԻՊ-ը, ինչպես նաև զբաղվում է Արցախի ՄԻՊ-ը, սակայն Հայաստանում ՄԻՊ-ի կարգավիճակը շատ ավելի բարձր է, բնականաբար, որպես ճանաչված պետություն և ի գիտություն շատերի Հայաստանը ՄԻՊ-ը համարվում է Ա կարգի հաստատություն և այս պարագայում նրա ներկայացրած փաստերը հավաստի են և ՀՀ ՄԻՊ-ը շատ ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ։  Իհարկե այդ ուղղությամբ աշխատում են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թեմայով շուտով հայտարարություն կլինի նաև ԱԺ-ի բոլոր սանկցիաների կողմից, որը ուղղված կլինի միջազգային հանրությանը և այս բոլոր քայլերը, իհարկե, օգտակար է, բայց հայտնի խոսք կա ռուսերեն «На воине как на воине»,  այսինքն  պատերազմների ժամանակ, որպես կանոն, այդ բոլոր նորմերը չեն օգտագործվում։ Եվ եթե մենք նաև հետադարձ հայացք ուղղենք 4 տարի առաջ ապրիլյան պատերազմին ապա կտեսնենք, որ նույն վայրագությունները, դեռ մի բան էլ ավելի կատարվում է ադրբեջանական բանակի կողմից։ Եվ հիմա ՄԻԵԴ-ում են այդ գործերը և դեռ չկա պատասխան։ Ասածս այն է, որ այդ ամենը իհարկե պետք է անենք, բայց  պետք չէ հույս դնել միջազգային կառույցների  արձագանքի վրա, այն չունի արդյունավետություն։ Որովհետև, ինչպես մարդկության պատմության ընթացքում, երբ դեռ չկային այդ մարդասիրական նորմերը այդ նույն մարդկությունը չի փոխվել, և պատերազմի ժամանակ գործում են միայն պատերազմական օրենքները և ոչ թե մարդասիրական։ Եվ պետությունները առաջնորդվում են իրենց ազգային շահերով։ Ամեն դեպքում այդ հակամարդկային արարքները երբեմն պատժվում են միջազգային ատյանների կողմից, մասնավորապես, գոյություն ունեն դատարաններ, որոնք մարդկության դեմ հանցագործություն կատարելու դեպքում աշխատում են, սակայն  դրանք, որպես կանոն, իրականացվում են կամ հաղթող պետությունների կողմից պարտվողի նկատմամբ, կամ ելնելով աշխարհաքաղաքական շահերից։ Եվ միջազգային հանրության գործողություններում արդարություն փնտրելը միամտություն է։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դա վաղուց պետք է հասկացած լիներ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular