ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին: 

 

«Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ` շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու, Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։ 

 

  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։  Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները,միջազգային կազմակերպությունները։ 

 

Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական, նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։

 

Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։
Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի  ձեռքերում է, բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա, այնպես որ սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին  կատարելու իր սրբազան առաքելությունը։

 

Համոզված եմ` արդարությունը կհաղթանակի։

 

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular