ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային եւ հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:

Զանգվածային լրատվության միջոցների եւ հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության եւ բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաեւ զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաեւ հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի եւ 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «ՏիկՏոկ» եւ սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular