ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իբդիլ շրջանի բնակիչները նշել են, որ հավաքագրումը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ. բրիտանական «Գարդիան» պարբերական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային հեղինակավոր պարբերականները սկսել են սեփական հետքաննությունների արդյունքները հրապարակել Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին: Հրապարակումները փաստում են, որ Սիրիայի ապստամբ մարտիկները գրանցվել են Թուրքիայի մասնավոր անվտանգության ընկերությունում` աշխատելու որպես սահմանապահներ Ադրբեջանում, այս մասին ասել են Սիրիայի ապստամբների վերջին հենակետում գտնվող մի քանի կամավորներ բրիտանական հեղինակավոր Գարդիան պարբերականի լրագրողին: Պարբերականի հոդվածում ասվում է նաև, որ Սիրիացի ապստամբ զինյալները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում՝ ի նշան թուրքական ամբիցիաների: Այս պոտենցիալ տեղակայումը արտասահմանում Թուրքիայի ուժի ցուցադրման աճող ախորժակի նշան է:

Անկարան արդեն ներգրավված է սիրիական և լիբանանյան կոնֆլիկտի մեջ, և լարվածությունը հիմա կարող է տեղափոխել Արցախ: Հոդվածում ասվում է, որ ապստամբ զինյալները գրանցվել են աշխատելու թուրքական անվտանգության ընկերության համար՝ որպես ադրբեջանական սահմանի պաշտպաններ, շեշտել են սիրիական վերջին ապստամբական հենակետերի մի քանի կամավորներ: «Գարդիանը» խոսել է 3 մարդու հետ, որոնք ապրում են ապստամբների կողմից ղեկավարվող Սիրիական տարածքում: Նրանք ասել են, որ տասնյանկ տարիներով ձգվող պատերազմը՝ աճող աղքատության ֆոնին նրանց ստիպել է միանալ ուժերի, որոնք աշխատանք են խոստացել թուրքական անվտանգության մասնավոր ընկերությունում: Նրանք նշել են, որ ամենայն հավանականությամբ կհատեն Թուրքիայի սահմանը հետո կմեկնեն Ադրբեջան: Սիրիական ապստամբների կողմից ղեկավարվող Իբդիլ շրջանի բնակիչները նշել են նաև, որ հավաքագրումը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ:

Հոդվածում ասվում է նաև, որ Ազազից 2 եղբայրներ՝ Մուհամմադը և Մահմուդին, խնդրել են փոխել իրենց անունները, քանի որ խնդիրը նուրբ է: Ըստ ժամանման նրանք թուրք հրամանատարի կողմից հրահանգվել են, որ պետք է պահպանեն դիտակետային պոստերը, հսկեն գազատար և նավթատար հաստատությունները Ադրբեջանում: Պայմանագիրը 3-6 ամսով է կազմվել 7000-10000 թուրքական լիրա վարձավճարով, որը էապես ավելի է քան նրանք կարող էին վաստակել իրենց երկրում: Հավաքագրող հրամանատարը չի մանրամասնել նաև, թե ինչքան կտևի նրանց ծառայությունը, չի նշել նաև թուրքական անվտանգության ընկերության անվանումը կամ՝ ով է վճարելու աշխատավարձը:

«Մեր առաջնորդը մեզ ասել է, որ մենք չենք կռվելու այլ միայն օգնելու ենք անվտանգություն պահպանել կոնկրետ տարածքներում», - «Գարդիանին» ասել է Մուհամմադը:

Որոշ մարդիկ ովքեր եղել են Լիբիայում, նշում են որ նրանք, նույնպես վարձվել են որպես անվտանգության աշխատակից, բայց վերջում հայտվել են առաջնագծում և սկսել են կռվել: Ըստ պարբերականի հրապարակման՝ Սիրիական ազգային բանակից տեղեկություններ կան որ առաջին 500 զինվորները արդեն ժամանել են Ադրբեջան: Ասվում է նաև, որ սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, որտեղ սիրիական ապստամբները մեքենաներով շրջում են Ադրբեջանի պողոցներղվ և մարտական երգեր երգում:

Կարեն Զաքարյան

www.1or.am 

Նյութի աղբյուր՝ https://www.theguardian.com/world/2020/sep/28/syrian-rebel-fighters-prepare-to-deploy-to-azerbaijan-in-sign-of-turkeys-ambition?fbclid=IwAR21jWYcD8efD53XvLi5UtRZTKVtlL1doGy363pGoVowbhK9B2SlCGFIs7U

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular