ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպքի պահին քնած է եղել. Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած երկրորդ վարորդը վիրահատության կենթարկվի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած երկրորդ վարորդ Ավագ Ծատինյանը կենթարկվի աչքի վիրահատության: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ տիկին Հասմիկը՝ նշելով, որ իր ամուսինն այսօր հետազոտման է ենթարկվել եւ պարզվել է, որ նա աչքի վնասվածքներ ունի:

«Իր ոչ մի բանն էլ առողջ չի: Հետազոտվել է՝ աչքի ոսկորի վրա կա ճաք, արյան զեղում կա, բացի դրանից ոտքը պետք է ռենտգեն արվի, որ հասկանանք ոսկորը վնասված է, թե ոչ» ,-ասաց նա:

Տիկին Հասմիկը նշեց, որ իր ամուսինը Մոսկվա-Երեւան ավտոբուսի երկրորդ վարորդն է եղել, դեպքի պահին վարորդի կողքին քնած է եղել: Նրա խոսքով՝ ամուսինը դեպքից ոչինչ չի հիշում, վթարի ժամանակ արթնանալուց հետո ինքնուրույն է ավտոբուսից դուրս եկել, որից հետո նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular