ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցապ նախարարը կա՛մ խորը քնի մեջ է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ողջ երկիրը ոտքի է կանգնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու համար, սոցիալական ցանցերը ողողված են բանակին, զինվորին ու խաղաղ բնակիչներին օգնության ձեռք մեկնելուն կոչված ինքնաբուխ ձևավորված նախաձեռնող խմբերի հայտարարություններով, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այն էլ բավական ուշացումով նախարարության ֆեյսբուքյան էջով այսպիսի հայտարարություն է տարածել.
 
«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա: Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները: Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք: Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Շնորհակալ եմ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան»:
 
Համաձայանեք, որ այս հայտարարությունից պարզ է դառնում, որ տիկին Բաթոյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև հեռու է սոցիալական ցանցերում օգնության ձեռք մեկնելու կարիք ունեցողների մասին տեղեկություններին տիրապետելուց:
Նման կեցվածք է ցուցաբերում մի գերատեսչության ղեկավար, ով այս օրերին պետք է առաջին դիրքերում լիներ և օր ու գիշեր աշխատեր: Անկեղծ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու է ահռելի ռեսուրսների տիրապետող նախարարը հույսը դրել մեր հասարակության միասնականության վրա, նշելով, որ իրենց ունեցած տվյալներով օգնության ձեռք մեկնած մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան օգնության կարիք ունեցողները:
Փաստորեն, նախարարի այս հայտարարությունից պարզ երևում է, որ նախարարը ո՛չ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև իր տեղում չէ: Հակառակ դեպքում իրեն թույլ չէր տա նման անտարբեր ու անատամ կեցվածք ընդունել և անհիմն հայտարարություններ տարածել:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular