ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ընդգծել, որ հայ ժողովուրդը երկրորդ անգամ է հայտնվել ցեղասպանության վտանգի առջև. Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղուց հայտնի է, որ Ադրբեջանը և Թուրքիան գործում են որպես մեկ ազգ և երկու պետությունների միության սկզբունքով: Եվ, եթե խոսքը մշտապես գնում է իրավական գործընթացների մասին, ապա այլևս պետք է հաշվի առնել նաև քաղաքական գործոնը, ինչը պակաս կարևոր չէ:
 
«Որքան էլ քաղաքական գործոններն ավելի հեղհեղուկ են, քան իրավականը, այնուամենայնիվ՝ դրանք գոյություն ունեն և իրենցից ներկայացնում են հստակ նորմեր, ինչպես Հելսիկյան եզրափակիչ ակտն է: Տարիներ շարունակ մեր միակ ապավենը մեր բանակն է եղել, որը իմ կարծիքով քաղաքագիտական և դիվանագիտական առումներով կոպիտ սխալ է: Եվ հարցն այն է, թե այսօրվա իշխանությունները կկարողանան ուղղել նախկին սխալը և հանդես գալ ոչ միայն իրավական, այլ՝ քաղաքական փաթեթ ներկայացնելու տեսանկյունից: Այսօր դա է կարևորը: Այդ երկու փաթեթներով է պետք այսօր դիմել ԵԱՀԿ բոլոր համանախագահներին առանձին-առանձին, բոլոր պետություններին՝ հստակ նշելով երկու փաստ: Առաջինը՝ Արցախի Հանարապետությունը կայացրել է անթերի իրավական հիմքերի վրա, և՝ որ այս տարածաշրջանում այն հանդես է եկել որպես անվտանգության գործոն և կայացել է անթաքույց ցեղասպանական վտանգի ներքո»,- ասաց Լ. Ալավերդյանը:
 
Անդրադառնալով չճանաչված 50-ից ավելի պետությունների օրինակին՝ Ալավերդյանը շեշտեց, որ Արցախի Հանրապետության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ձևավորվել է ցեղասպանության վտանգից պաշտապվելու պայմաններում: Այդ թեզը 90-ականներից շրջանառության մեջ են դրել Եվրամիության, ԱՄՆ-ի նահանգապետերի և սենատորների կողմից, որը ևս մեկ անգամ փաստում է, հայ ժողովրդի՝ երկրորդ անգամ ցեղասպանվելու վտանգի առջև հայտնվելու մասին:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular