ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդը պետք է լրջորեն պատժվի. Արման Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով Թուրքիայի արկածախնդրությունն է Ադրբեջանին մղել այս պատերազմին: Մյուս կողմից փորձ է արվում արևելքից սկսված բռնությունների ալիքը տեղափոխել նաև այս տարածաշրջան, որի համար ներկայիս հակամարտությունը հարմար միջոց է հանդիսանում, 1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մելիքյանը: Նրա կարծիքով՝ թուրքական ծավալապաշտական նկրտումները մեծ հաշվով ուղղված են իր բոլոր հարևանների դեմ: Եվ եթե հիմա փորձ է արվում այս տարածաշրջանում ևս ինչ-ինչ նկրտումներ ունենալ, ապա մեզ ոչինչ չի մնում, քան սեփական շահերն առաջ տանել:

«Մենք պետք է ոչ միայն կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, այլև պետք է վերափոխենք մեզ շրջապատող ռազմաքաղաքական միջավայրը և անհրաժեշտ շտկումներ իրականացնենք արցախյան ճակատում: Իմ կարծիքով արցախյան պատերազմը չպետք է անսա հնչող խաղաղասիրական կոչերին: Հակառակորդը պետք է լրջորեն պատժվի ոչ միայն բարոյական առումով, այլև պետք է այնպիսի իրավիճակում հայտնվի, որ ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակ փոխվի»,- ասաց Ա. Մելիքյանը:

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի ներգրավմանը, ապա նրա կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ մենք ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք և մեր հույսը չպետք է կապենք այլ ուժերի հետ: Խոսելով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին՝ Արցախի նախկին արտգործնախարարն ասաց.

«Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը լավ առիթ է Արցախի անկախության ճանաչման համար: Կարծում եմ, որ պետք է այդ ուղղությամբ լուրջ մտածենք և դիմենք գործնական քայլերի: Պատերազմն իր շտկումներն է մտցնում և կարծում եմ, որ շատ շուտով կարող է նաև նման անհրաժեշտությունը ծագի»:

Դավիթ Հախվերդյան

www.or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular