ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը պայքարում է Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործության դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը միջազգային հանրության արձագանքի մասին խոսել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ։

Հարցին թե ինչպես է գնահատում պատգամավորը Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից հնչած հայտարարությունները տիկին Թովմասյանը պատասխանել է․ «Միջազգային արձագանքից կարելի է առանձնացնել միայն Ֆրանսիայի արձագանքը, որը ընդգծված հայանպաստ և ընդգծված ճշմարտության աչքերին ուղիղ նայող արձագանք էր, իսկ մնացած դեպքերում ես շատ լսել եմ և տեսել եմ մտահոգ կարծիքներ, բայց դրանք հիմնականում, ցավոք սրտի, արվում են հավասարության նշանով, ինչը ինձ խիստ մտահոգում է, որովհետև մենք այսօր ռազմաճակատում չունենք հավասարության որևէ դրվագ։ Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք հարձակման թիրախում, թիրախում մեր բնակիչներն են, քաղաքացիական անձիք են զոհվում և դրանք ամենատարբեր նորմերով և կոնվենցիաներով պատժելի արարքներ են։ Այս ամենը հասկանալու համար պետք չէ լինել իրավաբան, այսօր Արցախը պայքարում է Ադրբեջանի կողմից իրացվող ռազմական հանցագործության դեմ, այսինքն մենք պատերազմում գործ ունենք հանցագործ երկրի հետ, որը պատերազմական որևէ կանոն չի պահում։ Ակնհայտ է, որ անգամ պատերազմները ունեն կանոններ, իսկ մեր թշնամին, նույնիսկ այդ կանոններն է խախտում և խախտում է նաև մարդու կյանքի և Աստվածային մի շարք այլ իրավունքներ, որոնք գրված են տարբեր կոնվենցիաներում»։   

Իսկ այն հարցին, որ Արցախի անկախության ճանաչման հետ կապված քննարկումներ են ընթանում և որքանո՞վ է առհասարակ դա հնարավոր այս փուլում Թագուհի Թովմասյանը պատասխանեց․

«Այդ հնարավորությունը ես չէի դիտարկի դժվար կամ հեշտ, որովհետև ցանկացած քննարկում ինչ-որ հանգրվանի կբերի և այդ հանգրվանը պետք է կախված լինի կոնկրետ քաղաքական իրավիճակից։ Ես չգիտեմ, թե մի քանի օր հետո այդ քննարկումները ինչ բառամթերքով տեղի կունենան, ինչ իրավիճակում, մենք պատերազմի դաշտում այդ պահին ինչ իրավիճակ կունենանք, որովհետև Հայաստանի վերաբերմունքը և Հայաստանի կողմից իրացվող քայլերը մեծապես դրանով է պայմանավորված լինելու։ Քննարկումներից վախենալ պետք չէ, միշտ պետք է քննարկումներ իրականացնել, իսկ այ որոշումների փուլում, երբ վրա հասնի վճռորոշ պահը այդ պահին կհասկանանք թե այդյոք այդ պահին պետք է այդ վճռորոշ քայլը թե չէ։ Այդ պահին սահմանային իրավիճակից կախված կհասկանանք մեզ պետք է այդ որոշումը թե չէ, ինչպես նաև դա կախված է թե որ երկրներն են այս հարցում արդարության և ճշմարտության աչքերին ուղիղ նայում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular