ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները. իրանցի գեներալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պետք է վերանայի Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է իրանական MEHR լրատվական գործակալությունը, այս մասին տարածաշրջանային զարգացումներին նվիրված համաժողովում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին:
Մեկնաբանելով իրանա-թուրքական հարաբերությունների հեռանկարը, Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն: Անհրաժեշտ է նաեւ որոշակի կարգավորում անցկացնել, քանի որ ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաեւ որոշ արաբական երկրների հետ դաշնակից Անկարան գործում է նրանց քաղաքականության հետ համապատասխան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular