ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմահազարանոց ցույց Լոս Անջելեսում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

ՎԻԴԵՈ

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել. հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց ՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ ՝ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով: Ցուցարարները նաեւ դատապարտել են ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը:

Ցույցն այնքան բազմամարդ է, որ Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում գտնվող Վիլշիր Բուլվարի բանուկ հատվածը փակվել է ամբողջ ակցիայի ընթացքում:

Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան:

Ի տարբերություն հուլիսին նմանատիպ բողոքի ցույցի, երբ մի խումբ ադրբեջանցիներ խափանեցին միջոցառումը բռնություն հրահրելով և ցուցարարներին սպառնալով, այսօր բողոքի ցույցը խաղաղ է անցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular