ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարերաները սատարում են տղաներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդհանրապես ընդունված է ասել, որ հայ ժողովուրդն ավելի միասնական է դառնում դժվարության ու անելանելի պահերին, դրա մասին է վկայում պատմությունը, երբ հետհայացք ենք գցում անցյալին, իրար հետևից միմյանց կողք են հառնում այն պատմական ճգնաժամերն ու փակուղային իրավիճակները, որոնք միանգամից համախմբել են ողջ հայությանը։ Արդեն չորրորդ օրն է` Արցախում, ինչպես նաև ՀՀ որոշ սահմանամերձ հատվածում պատերազմ է։ Այո՛, առանց խուսափելու ու վախենալու պետք է փաստենք, որ մենք ներկայումս գտնվում ենք պատերազմի մեջ։ Ինչպես Ապրիլյանի ժամանակ, այնպես էլ հիմա ազգը հավաքական է, բոլորը միահամուռ փորձում են աջակցել առաջնագծին, այդ թվում նաև Սփյուռքը։

Ինչպես և կարելի էր կանխատեսել այս օրերին իրենց ֆինանսական և նյութական աջակցությամբ առավել աչքի ընկան հայ գործարարները, որոնք բավականին մեծ չափերի գումարներ հատկացրեցին առաջնագծին աջակցելու նպատակով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով:

Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողներին և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար: Ակնհայտ է, որ նվիրաբերվել է բավականին մեծ չափերի գումար, ինչը շատ կարևոր է այս փուլում, և առավել կարևոր է, որ այդ գումարը տրամադրում է հայ գործարարը, ով իր բիզնեսն է իրականցնում ՀՀ տարածքում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular