ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախկին քաղաքական ղեկավարությունը «թեմայի» մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի հանգամանքով պայմանավորված՝ մի յուրատեսակ մոբիլիզացիա է տեղի ունենում Արցախում, որտեղ հավաքվում են ՀՀ նախկին քաղաքական ղեկավարությունը (բնականաբար Արցախում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը)։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախ է մեկնել Ռոբերտ Քոչարյանը՝ որդու՝ Լևոնի հետ։ Մինչ այդ, նրանից առաջ Արցախ էր մեկնել նաև Սեյրան Օհանյանը, ով մասնակցում էր Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա էին արցախյան բոլոր զինվորականները և պատերազմի լեգենդար հրամանատարները։

Հավելենք նաև, որ Արցախ են մեկնել նաեւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախ է մեկնել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհին է՝ գալիս է, որ մեկնի Արցախ։

Իհարկե, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ նախկինների աջակցությունն Արցախին հնարավորինս ստվերում մնա, որ հաղթանակի պարագայում դափնիները նրանց բաժին չհասնեն, բայց իրականությունը սա է՝ վտանգի պահին մեր ազգը համախմբվում է և համատեղ է դիմագրավում թշնամուն՝ անկախ իր հայացքներից և քաղաքական կողմնորոշումներից։ Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ ցանկացած էքստրեմալ և զգայական իրավիճակում մեր նախկին ղեկավարներն իրենց պահում են բավականին զուսպ, հավասարակշռված և ամենակարևորը՝ խոհեմ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular