ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության անվտանգությունն առաջնային է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ֆոնին՝ ՀՀ ներքաղաքական դաշտում բավականին ստերիլ է, և բոլոր քաղաքական ուժերը հիմնականում մեկ գաղափարի շուրջ են․ բոլորիս պետք է այդ բաղձալի հաղթանակը, և հենց դրանով պայմանավորված, բոլոր ներքաղաքական «ռասկլադները» մղվել են երկրորդական պլան։ Կարող ենք արձանագրել, որ հայաստանյան քաղաքական տիրույթում այս փաստը մի յուրատեսակ քաղաքական մոբիլիզացիայի կատալիզատոր հանդիսացավ, և ողջ քաղաքական դաշտը միանգամից համախմբվեց։ Ասվածի վառ օրինակը ՀՀԿ որդեգրած քաղաքականությունն է, երբ կուսակցությունն իր ողջ քաղաքական պոտենցիալը և միջազգային հարթակներում ունեցած գործընկերային հարաբերությունները դրել է ՀՀ անվտանգությանն ի նպաստ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք ունի օրվա իշխանությունների նկատմամբ։

Նշենք, որ այս մասին իր հարցազրույցներից մի քանիսում փաստացի հայտարարեց նաև ՀՀԿ փոխնապագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ հնարավոր ամեն ինչ անում են միջազգային քաղաքական կառույցներից ՀՀ-ին աջակցող հայտարարություններ և աջակցություն ստանալու համար։ Համաձայնեք, որ շատ կարևոր է, երբ երկրի արմատական ընդդիմությունը հանուն պետության շահի ու պետության անվտանգության է ծառայեցնում իր ինստիտուցիոնալ կապերը, այլ ոչ թե տարբեր դավադրությունների ու կոնսպիրոլոգիական գործարքների։ Այս փաստը ևս մեկ անգամ ամրագրում է այն թեզը, որ նման կայացած ու միջազգային փորձ ունեցող կուսակցություններ մեր նման փխրուն քաղաքական համակարգ ունեցող պետության համար ունեն առանցքային նշանակություն։

Հատկանշական է փաստել, որ հայ ժողովրդի համար այս գերկարևոր պահին ՀՀ ներքաղաքական դաշտում լիակատար միասնությունն աննախադեպ կարևոր է՝ այդ թվում թշնամու հարձակումները դիմագրավելու հարցում։ Նման ժեստով ՀՀ մի խումբ կայացած կուսակցություններ հայտնում են, որ իրենք չունեն ավելի կարևոր քաղաքական ներքին օրակարգ, քան Արցախի անվտանգությունն ու Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման նյուանսները, և իրենք պատրաստ են հանուն մեկ նպատակի հայրենիքի անվտանգության համար պայքարել մինչև վերջ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular