ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդի հեռահար նպատակն է եղել երկու-երեք օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն ու պարտադրանքի լեզվով խոսել ՀՀ և ԱՀ ղեկավարության հետ, Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«ԱՀ բոլոր նախագահներն այսօր Արցախում են: Հանդիպել ենք հանրապետության նախագահի հետ, պաշտպանության նախկին նախարարներով այցելել ենք ներկայիս պաշտպանության նախարարի ղեկավարման կետ, մեր աջակցությանն ենք հայտնել նրան:

Տիրապետում ենք իրավիճակին: Եզրահանգել ենք, որ Արցախի ՊԲ-ն իր կատարելագործումն ապահովել է, և այսօրվա հրամանատարը փորձառու ղեկավարում է մարտական գործողությունները», - նշեց նա:

Օհանյանի խոսքով՝ այս պատերազմը ոչ ապրիլյան, ոչ տավուշյան գործողությունների հետ չի կարելի համեմատել:

«Միակ նման բանը մեր զինվորի և հրամանատարի պատրաստվածությունն է, ըմբոստ ոգին, ժողովրդի միասնական համահավաք կամային ուժը», - ասաց Օհանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular