ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՉԻ». «Ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին». Վարդան Այվազյանի «խիզախությունը»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե», հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«ՉԻ» - Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, թե՞, որ որեւէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տարողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում:

Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետեւ մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով):

Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular