ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախդ թխող ենք, խնդիր չունենք, ոչ մի քայլ հետ». կադրեր ու ռեպորտաժ առաջնագծից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իրավիճակն առաջնագծում:

Նշվում է, որ առաջնագծում տրամադրությունը բարձր է, անձնակազմը իր առջեւ դրված խնդիրները կատարում է գերազանց մակարդակով՝  հակառակորդին պատճառելով ահռելի վնասներ:

Զինծառայողներից մեկը նշում է. «Այս պահին ամբողջ առաջնագծով մեկ մարտական գործողություններ են ընթանում, բոլորն իրենց խնդրին տեղեկացված են, մարտական խնդիրը առաջնագիծը պահելն է եւ ոչ մի քայլ հետ սկզբունքով: Ամենակարեւորը համարում եմ այն, որ չունենք ոչ մի ընկճված զինվոր, դուխից ընկած զինվոր: Տղերքը պատրաստ են մինչեւ վերջին շունչը կռվելու:

Ստորաբաժանումն իր խնդիրը կատարում է գերազանց: Ասեմ ավելին՝ ես այդքան չէի սպասում, որքան կատարում է իմ ենթակա ստորաբաժանումը: Հակառակորդի բոլոր նշանակետերը խոցում ենք գերազանց: Անձնակազմի տրամադրությունը գեր գերազանց մակարդակի վրա է»:

«Նախդ խթող ենք, խնդիր չունենք»,-ասաց արցախցի զինծառայողներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular