ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհը պետք է հստակեցնի իր մոտեցումներն ու խմբագրի իր բառապաշարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչքան մեծանում է հակառակորդի հրետակոծման տրամագիծը, այնքան ավելի տեսանելի է դառնում, որ հակառակորդը մոտեցել է պարտությանը: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությունը և Հայաստանն Արցախին կապող Հակարի գետի կամրջին հասցված հրետանային հարվածը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի դաշտը լքելուց առաջ փորձում է հնարավորին շատ վնաս պատճառել հայկական կողմին՝ թիրախավորելով ո՛չ միայն խաղաղ բնակչությանը և բնակելի թաղամասերին, այլև երկրին:
 
Այլևս կասկած չկա, որ հայկական զինված ուժերը կռվում են ոչ թե ադրբեջանական բանակի, այլ ահաբեկչական խմբերի հետ: Այդ մասին ևս բազում փաստեր կան, բայց զարմանալի է, որ այս ամենից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները շարունակում են ագրեսոր Ադրբեջանին և փաստացի՝ հերթական ցեղասպանության դեմ պայքարող Հայաստանին հավասարապես հորդորել, որ կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները:
 
Այս վճռորոշ ու լարված պահին, նույնիսկ գտնվում են երկրներ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և ջուր լցնել ադրբեջանաթուրքական նկրտումների սև ջրաղացին, բայց շատ շուտով, նրանք ևս կհասկանան, որ իրենք, փաստացի, դարձել են ահաբեկչական ուժերի և պանթուրքիստական նկրտումների սպասավոր և հովանավոր: Ուժեղներին չեն դատում, ուժեղների հետ հաշվի են նստում, ուստի ժամանակն է, որ աշխարհը խմբագրի իր երբեմնի բառապաշարն ու գործողությունների տրամաբանությունը: Հակառակ դեպքում, կստացվի, որ անուղղակիորեն կամ, գուցե, մտածված՝ իրենց անգործությամբ օգնում են էրդողանական ծրագրի իրականացմանը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular