ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միակ խնդիրը այն օգտատերերն են, ովքեր անզգուշաբար ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի մեդիադաշտի կողմից այս օրերին կատարվող աշխատանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Հարցին, թե փորձագետը ինչպես է գնահատում այս օրերի լրատվական համակարգի աշխատանքը Պարոն Մարտիրոսյանը պատասխանել է

«Կարծում եմ, որ տեղեկատվության տարածման տեսակետից մենք շատ-շատ առաջ ենք Ադրբեջանից, որովհետև շատ լավ ենք աշխատում և մեր տեղեկատվական կենտրոնը, և մամուլը բավականին կոռեկտ են աշխատում և սխալներ գրեթե չեն լինում։ Բացի դա մեր կողմից մոտ 200 արտասահմանցի լրագրող է աշխատում, մինչդեռ Ադրբեջանը հակառակը, փակել է մուտքը` մեզ տալով միակողմանի աշխատելու հնարավորություն։ Իհարկե դեռևս խնդիրը մնում են մի շարք օգտատերեր, ովքեր անզգուշորեն սխալ տեղեկատվություն են տարածում, բայց գլոբալ առումով մենք բավականին լուրջ դիրքավորված ենք միջազգային և ներքին տեղեկատվական դաշտում։ Նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի լավ է, այստեղ կա ավելի օբjեկտիվ պայմաններ, ինչը մեզնից ոչ այնքան կախված է, դա Թուրքիայի և իսլամական ահաբեկիչների մասնակցության փաստն է, ինչը փոխել է կտրուկ վերաբերմունքը։ Գիտենք, որ աշխարհում շատ են սիրում երկու կողմերին հավասար վերաբերվել, և նեյտրալ մնալ, բայց փաստացի այդ նեյտրալիտետը կոտրվել է։ Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք մեր դեմ են աշխատում, պարզ է որ Թուրքիայի կողմից, բայց այնպես չէ, որ մինչև այս նրանք նեյտրալ էին։ Բայց ընդհանրապես այս վերջին երկու օրերին հատկապես միջազգային գնահատականը ի օգուտ մեզ փոխվել է, ինչի համար նաև դեր է խաղացել մեր դիվանագիտության կողմից տարվող աշխատանքները,  բայց կա նաև օբեկտիվ իրավիճակ»։  

Անդրադառնալով միջազգային լրատվամիջոցների աշխատանքին և  միջազգային հանրության համար նրանց ներկայացրած փաստերին` Սամվել Մարտիրոսյանը ասաց․

«Այդ լրագրողների մեծ մասը շատ օբեկտիվ են, իհարկե կան լրագրողներ, ովքեր շատ ակնհայտ պրոհայկական են, բայց նաև մի մասը նեյտրալ են։ Բայց առհասարակ կապ չունի, որքան էլ նեյտրալ լինեն, եթե  նկարում ենք միայն այս կողմից տուժած քաղաքացիներին և բնակավայրերը, իսկ մյուս կողմից կան միայն հայտարարություններ և ականատես լրագրող չկա, պարզ է, որ լրահոսը մեր օգտին շեղումով է գնում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular