ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է մեզ պաշտպանենք ու պայքարենք հենց ռազմաճակատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։

- Պարոն Գրիգորյան, երեկ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը հայտարարություն են տարածել, որում նշել են, որ դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը: Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև, ինչպես նաև կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու բանակցությունները: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

— Այն, որ համանախագահող երկրների նախագահները հայտարարություն են տարածել, դա լավ է, բայց այդ հայտարարության թերությունը այն է, որ հայտարարությունը անհասցե է։ Իսկ անհասցե հայտարարությունները ոչ մի բանի չեն բերի։ Քանի որ պատերազմը մենք չենք սկսել, այլ սկսել է Ադրբեջանը, և այդ հայտարարությունից հետո էլ այսօր Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը և Հադրութը, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, այն պետք է լինի հասցեական, որ որևէ արդյունք տա, թե չէ Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի ռմբակոծում Ադրբեջանի քաղաքները և գյուղերը  ոչ հասցեական հայտարարությունը ոչինչ չի կարող տալ։ Հայտարարության մեջ պետք է հստակ ասվեր, որ զգուշացնում են Ադրբեջանին, որ չվարի պատերազմական քաղաքականություն, այդ դեպքում հնարավորություն կլիներ պատերազմը դադարեցնելու։

- Էմանուել Մակրոնը նաև իր հայտարարության մեջ անդրադարձել էր Թուրքիային և հայտնել, որ արդեն կան ստույգ փաստեր և՛ իրենց, և՛ Ռուսաստանի մոտ այն մասին, որ Թուրքիան ահաբեկչական խմբեր է գործուղել Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին։

—  Մակրոնը նաև այլ կոնտեքստներով պահանջում է, որ Եվրոմիությունը օգտագործի սանկցիաներ Թուրքիայի դեմ։ Դա պայմանավորված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Կիպրոսի, Հունաստանի դեմ ուղղված թուրքական քայլերը։ Եվ Մակրոնը պահանջում է, որ Թուրքիայի դեմ սկսեն կիրառել սանկցիաները, ու Արցախի հետ կապված օրինակը բերեց, որպես լրացուցիչ լուրջ գործոն, թե ինչու պետք է սկսվի սանկցիայի կիրառումը Թուրքիայի դեմ։ Այո, դա մեզ համար շատ լավ հայտարարություն է, և դա կլինի զսպիչ մեխանիզմ Թուրքիայի համար, բայց մենք պետք է հասկանանք մեկ բան՝ մենք պետք է մեզ պաշտպանենք ու պայքարենք հենց ռազմաճակատում, դա մեր փոխարեն ոչ-ոք չի անելու, և մենք անպայման պետք է անցնենք  հակահարվածների։

- Ի՞նչ կարող եք ասել մեր դիվանագիտության աշխատանքների մասին։

— Պատերազմական գործողություններից հետո կարող ենք վերլուծել, թե որտեղ են աշխատել, որ երկրներից ենք ստացել արձագանք, որ երկրներից ոչ։ Ես միայն կարող եմ ասել, որ և՛ մեր փորձագետները, և՛ մենք, և՛ սփյուռքահայ հասարակական գործիչները, և՛ լրագրողները ժողովրդագրական տեղեկատվական առումով ակտիվ աշխատում ենք։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular