ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ագրեսիայի պատճառով տուժել է նաև Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի պատվիրակության աշխատանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն արդեն երկրորդ հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց՝ քաղաքացիական անձինք են կրում բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը։ Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին, ինչը մտահոգություններ է առաջացնում նշված է հայտարարության մեջ։
 
«Կոչ ենք անում խնայել քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներն ու ծառայությունները, հարգել միջազգային մարդասիրական իրավունքը», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը։
 
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ հակամարտող երկիրն իրավունք չունի չհարգել միջազգային մարդասիրական օրենքները և պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որի պատճառով գիտակցաբար վնաս չհասցնի երկրի ենթակառուցվածքներին ու խաղաղ բնակչությանը: Ավելին՝ ուժգնացած մարտական գործողությունները բացասաբար կանդրադառնան բնակչության հոգեկան առողջության վրա, որոնք առանց այդ էլ գրեթե 30 տարի ապրել են հակամարտության ազդեցության ներքո։
 
«Այս պահին՝ ռազմական գործողությունների պայմաններում բավականին դժվար է մեր տեղաշարժը իրականացնել, բայց մենք կապի մեջ ենք տեղի իշխանությունների հետ և արդեն իսկ Ղարաբաղի հիվանդանոցի համար անհետաձգելի բուժօգնության պարագաներ ենք փոխանցել: Այս պահին մեր կողմից տուժածների մասին ամբողջական գնահատական տալը բավական դժվար է, քանի որ ռազմական գործողությունները ակտիվ փուլում են և թույլ չեն տալիս իրավիճակի մասին ճշգրիտ և հստակ պատկերացում կազմել»,- ասաց Զ. Ամատունին:
 
Արմինե Գրիգորյան 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular