ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կորցրել է ինքնակառավարումը․ բարիկադից այն կողմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ուշադիր հետևենք տեղի ուենցող զարգացումներին ու վերադասավորումներին, ապա ակնհայտ է դառնում, որ ականատես ենք մի փաստի, թե ինչպես են տևական դադարից հետո առաջին անգամ Իսրայելն ու Թուրքիան հայտնվել բարիկադի նույն կողմում։ Արդյո՞ք սա ժամանակավոր է կամ պատահական համընկնում շահերի, կամ էլ ցուցիչ այն բանի, որ թուրք-իսրայելական հին դաշինքի որոշ տարրեր դեռ պահպանվում ե՞ն։ Վերջին տասներկու տարում այս երկրների միջեւ հարաբերությունները միանշանակ չէին զարգանում։ Շատերը սկզբում նույնիսկ կարծում էին, որ Էրդողանի՝ ռեգիոնում դիրքերն ամրացնելու քաղաքականությունը ժամանակավոր բնույթ կրող է, սակայն այժմ իսրայելական հետախուզական և անվտանգային մարմինների միջև եղած կոնսենսուսի համաձայն, Էրդողանը դիտարկվում է, որպես անուղղելի ահակասեմիթ և քանի դեռ նա հանդիսանում է Թուրքիայի ղեկավարը, թուրք-իսրայելական կապերի ամրացման մասին խոսք գնալ չի կարող։

Այնուհանդերձ, չնայած այն բանին, որ Թուրքիան մինչև հիմա շարունակում է ցածր մակարդակի դիվանագիտական եւ ընդարձակ առեւտրա-տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն Էրդողանը կտրուկ քննադատության է ենթարկել մի կողմից Իսրայելի, մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև հարաբերությունների վերջին նորմալացումը։ Վերջին մի քանի տարիներին Թուրքիան ընդունում է ՀԱՄԱՍ-ի հիմնական ղեկավարներին, թույլատրելով, որ նրանք գրասենյակներ բացեն Ստամբուլում և նույնիսկ տրամադրելով նրանցից որոշներին թուրքական քաղաքացիություն։ Սա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Էրդողանը ձգտում է ներկայանալ որպես պաղեստինցիների պաշտպան և իր սերտ հարաբերություններն է փորձում ցուցադրել «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որը կորցրել է իր առաջնային դիրքերը Եգիպտոսում՝ 2013 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ ապստամբությունից հետո։

Իսրայելական հետախուզական համայնքում բանավեճերը շարունակվում են` կապված այն բանի հետ, թե արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցումը ժամանակավոր երևույթ է և արդյոք Էրդողանի անձնական նախասիրությունների, թե ավելի խորքային տեղաշարժերի արտացոլանքն է։ Այս ամենի հետ մեկտեղ, պետք է փաստենք հետևյալը․ Իրանը, սակայն կարծես թե ստիպում է Իսրայելին և Թուրքիային գտնվել բարիկադի նույն կողմում՝ Լեռնային Ղարաբաղում։ Իրանը Հայաստանի գլխավոր դաշնակիցներից է և սա թույլ է տալիս, որ Իսրայելը հարաբերությունները կարողանա լավացնել Անկարայի հետ ոչ-պաշտոնական խողովակներով, ինչպես նաև խորացնել Անկարայի և Թեհրանի միջև գոյություն ունեցող դեռ պատմության խորքերից առկա հակասությունները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular